Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սև հումորի լավագույն ավանդույթներով որոշել է հերթական նորամուծությամբ ուրախացնել հայ ավտոմոբիլավարներին. կառավարությունը նախապատրաստում է օրինագիծ, որը 2018 թվականի ապրիլի 1-ից արգելում է աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը:
Համապատասխան օրինագիծն արդեն զետեղված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am: Հարկ է նշել, որ այդ օրինագծի «դեմ՚ հրապարակման պահի դրությամբ քվեարկել է օրինագծի հեղինակների նախաձեռնած առցանց քննարկման մասնակիցների 93 տոկոսը:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է լրացումներ ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին՚, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին՚ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին՚ որոշումների նախագծերում: Ուշագրավ է, որ օրինգածի հեղինակները մտադիր են հետագայում ընդհանրապես արգելել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը, որոնց թիվը Հայաստանում այսօր հասնում է փոխադրամիջոցների ընդհանուր թվի 25-30 տոկոսին: Ավելի վաղ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքը տևական գործ է և կպահանջի տասնմյակներ:
![]() | 4.88 | -0.01 |
![]() | 384.26 | -0.20 |
![]() | 452.58 | -0.89 |
![]() | 524.44 | -0.77 |
![]() | 282.69 | -0.27 |
![]() | 26.62 | -0.11 |
![]() | 53.65 | -0.04 |
![]() | 484.14 | -0.98 |