
Արմինֆո. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ. 10 ամիսներին ավելացել է մինչև 211,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը 6 %-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ այն կազմել է 199,4 մլն դոլար, հայտնում է Financial Tribune-ը:
Հայաստանից Իրան արտահանումն այդ ժամանակաշրջանում կազմել է 66,9 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,3 %-ով ավելի է, քան նախորդ տարի: Իրանից Հայաստան արտահանումը կազմել է 144,4 մլն դոլար, ինչը 7,8 %-ովավելի է, քան մեկ տարի առաջ:
Հայաստանի արտահանումն Իրան ներառում է միս, թուղթ, պողպատ, մեխանիկական և բժշկական սարքավորում, սուրճ և հանքային ջուր, մինչդեռ Հայաստան իրանական արտահանումը ներառում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, կենցաղային ապրանքներ, պարարտանյութեր, ապակի, բանջարեղեն և միրգ:
Իրանից Հայաստան զբոսաշրջիկների թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 27 %-ով, իսկ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 15,7%-ն իրանցի է եղել:
RUB | 4.97 | -0.01 |
USD | 381.66 | 0.11 |
EUR | 444.40 | -0.14 |
GBP | 508.94 | 0.75 |
CAD | 275.69 | -0.32 |
JPY | 24.45 | -0.09 |
CNY | 54.03 | 0.05 |
CHF | 473.29 | -1.16 |

