Արմինֆո. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր», - այսօր կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Կարեն կարիապետյանը` կարևորելով Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացումը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, կառավարության ղեկավարը առաջարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |