Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 մլրդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել՝ 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը կազմում է 61 մլրդ դրամ կամ շուրջ 13.8 տոկոս: 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով:
Ի դեպ, այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները ապառք վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3 տոկոսով: 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով, իսկ ոչ ռիսկայիններինը՝ 7%-ով: Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը, 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11%-ով: Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |