Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 20:31
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյան. 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության և գործարար համայնքի տնտեսական բլոկի փոխգործակցության տարի

Սերժ Սարգսյան. 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության և գործարար համայնքի տնտեսական բլոկի փոխգործակցության տարի

Արմինֆո. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:
 

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ գործարարներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ: 

Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա: 

Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:

Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև: Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԲացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով
4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի
ՏՏ ոլորտի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 5,5%, ցուցանիշ, որը համադրելի է զարգացած երկրների հետ. «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարՏՏ ոլորտի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 5,5%, ցուցանիշ, որը համադրելի է զարգացած երկրների հետ. «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավար
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձըՆելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
ՀՀ կենտրոնական բանկը կվերահսկի ոչ հրապարակային հիմնադրամների գործունեությունըՀՀ կենտրոնական բանկը կվերահսկի ոչ հրապարակային հիմնադրամների գործունեությունը
Հայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համարՀայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Հակոբ Վարդանյան․Այո, ես դիմում եմ ներկայացրել, և դա արել եմ սեփական կամքովՀակոբ Վարդանյան․Այո, ես դիմում եմ ներկայացրել, և դա արել եմ սեփական կամքով
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է տվելԷկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է տվել
Փաշինյանն աշխատանքից ազատել է տարածքային կառավարման փոխնախարարին, ով պատասխանատու էր էներգետիկայի հատվածի համարՓաշինյանն աշխատանքից ազատել է տարածքային կառավարման փոխնախարարին, ով պատասխանատու էր էներգետիկայի հատվածի համար
ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվելՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել
Wizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարությունWizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարություն
ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցությունԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն
OVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակումOVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակում
Ֆինանսների նախարարությունը էլեկտրամոբիլներից գույքահարկի հաշվարկման նոր բանաձեւ կառաջարկիՖինանսների նախարարությունը էլեկտրամոբիլներից գույքահարկի հաշվարկման նոր բանաձեւ կառաջարկի
2024 թվականին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրման աննախադեպ ակտիվություն է նկատվում. կառավարությունը բաշխել է պահուստում մնացած 600 միավորը2024 թվականին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրման աննախադեպ ակտիվություն է նկատվում. կառավարությունը բաշխել է պահուստում մնացած 600 միավորը
Հայաստանի մաքսային ծառայությունների աշխատանքը դեռ հեռու է կատարելությունից, խոստովանում է ՊԵԿ նախագահըՀայաստանի մաքսային ծառայությունների աշխատանքը դեռ հեռու է կատարելությունից, խոստովանում է ՊԵԿ նախագահը
Տաքսի ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների շրջանառությունն արդեն մի քանի միլիարդ դրամ է կազմում․ԲադասյանՏաքսի ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների շրջանառությունն արդեն մի քանի միլիարդ դրամ է կազմում․Բադասյան
Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան պարզեցված կարգով իրենց ավտոմեքենաների սեփականության իրավունքը գրանցել ՀայաստանումԱրցախից բռնի տեղահանվածները կկարողանան պարզեցված կարգով իրենց ավտոմեքենաների սեփականության իրավունքը գրանցել Հայաստանում
ՊԵԿ նախագահ. Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում կա ստվերային շրջանառությանն առնչվող ավելի քան լուրջ խնդիրՊԵԿ նախագահ. Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում կա ստվերային շրջանառությանն առնչվող ավելի քան լուրջ խնդիր
ԱրարատԲանկը երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներինԱրարատԲանկը երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներին
Փաշինյան. «Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից էՓաշինյան. «Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունըՀայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը
Փոխնախարար. Փոխնախարար. "Սոցիալական աջակցության մասին" օրենքի նախագծի ընդունումից հետո 50 նորմատիվ ակտերի մշակման անհրաժեշտություն կառաջանա
Ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականինԱմառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին
Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածումԿցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը 2025 թվականին կավելանա մոտ 5%-ովՀայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը 2025 թվականին կավելանա մոտ 5%-ով
2025 թվականին կնվազեն առողջապահության ընդհանուր ծախսերը Հայաստանի ՀՆԱ-ում    2025 թվականին կնվազեն առողջապահության ընդհանուր ծախսերը Հայաստանի ՀՆԱ-ում    
Շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցրել է ավելի քան 2,7 մլրդ դրամ գումարի հարկերՇինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցրել է ավելի քան 2,7 մլրդ դրամ գումարի հարկեր
Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովինՆելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին
Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկությունԱմերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն
Հայաստանի մետալուրգիական ճյուղը անկումից հասել է աճիՀայաստանի մետալուրգիական ճյուղը անկումից հասել է աճի
Հայաստան ներմուծման առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից՝ 58,7 տոկոս, իսկ արտահանմանը՝ գնում է ԱՄԷ՝ 44,5 տոկոս%Հայաստան ներմուծման առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից՝ 58,7 տոկոս, իսկ արտահանմանը՝ գնում է ԱՄԷ՝ 44,5 տոկոս%
Ֆինանսների նախարարությունը ՝ հարկային ապառքների եւ բյուջեի ծախսերի «օպտիմալացման» մասինՖինանսների նախարարությունը ՝ հարկային ապառքների եւ բյուջեի ծախսերի «օպտիմալացման» մասին
Հայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլարՀայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլար
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անուններըՀայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները
ՀԲ-ը և ԱԶԲ-ը մշակում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման համատեղ ծրագիրՀԲ-ը և ԱԶԲ-ը մշակում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման համատեղ ծրագիր
Քվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՔվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Մարզերը Երևանից ավելի ու ավելի են հետ մնում. փորձագետը կոչ է արել որոշակի արտոնություններ տրամադրել մարզերում աշխատել ցանկացող ընկերություններինՄարզերը Երևանից ավելի ու ավելի են հետ մնում. փորձագետը կոչ է արել որոշակի արտոնություններ տրամադրել մարզերում աշխատել ցանկացող ընկերություններին
Հայաստանի արդյունաբերության հատվածը շարունակում է ապահովել երկնիշ աճՀայաստանի արդյունաբերության հատվածը շարունակում է ապահովել երկնիշ աճ
8 ամսվա ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն էապես նվազել են8 ամսվա ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն էապես նվազել են
Հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ովՀունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ով
Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9 տոկոս2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9 տոկոս
Վարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն էՎարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն է
WCIT 2024-ի շրջանակներում կներկայացվի ԱԲ էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման հայեցակարգային փաստաթուղթWCIT 2024-ի շրջանակներում կներկայացվի ԱԲ էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման հայեցակարգային փաստաթուղթ
WCIT2024-ը պաշտոնապես բացվեց. քննարկումների հիմնական թեման արհեստական բանականությունն էWCIT2024-ը պաշտոնապես բացվեց. քննարկումների հիմնական թեման արհեստական բանականությունն է
Արդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներԱրդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ
Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն էԱմերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է
ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով
10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով
Հայաստանն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացմանը երկրում. ՓաշինյանՀայաստանն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացմանը երկրում. Փաշինյան
ԴիջիԹեք2024-ը պաշտոնապես բացվեց. 200-ից ավելի ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական լուծումներըԴիջիԹեք2024-ը պաշտոնապես բացվեց. 200-ից ավելի ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական լուծումները
ACE-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ գինեգործության ոլորտումACE-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ գինեգործության ոլորտում
Իլոն Մասկը, հնարավոր է, բացի WCIT-2024-ը՝ ՀայաստանումԻլոն Մասկը, հնարավոր է, բացի WCIT-2024-ը՝ Հայաստանում
Հայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոսՀայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս
Հայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամիցՀայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամից
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորություններըԿընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.10.2024
RUB4.030.06
USD387.170.02
EUR423.33-0.17
GBP505.68-1.14
CAD281.27-0.56
JPY25.97-0.04
CNY54.780.07
CHF451.250.24