Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017 12:45

Հայաստանը նշում է Էներգետիկի օրը

Արմինֆո. Դեկտեմբերի 22-ին Հայաստանում նշում են Էներգետիկի օրը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այդ առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձի տեքստում, մասնավորապես, ասվում է.

 

«Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաև հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը և խոսելու անելիքների մասին: Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:

ՌԴ կառավարության կողմից տրամադրված  վարկային ու դրամաշնորհային միջոցներով և «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում:

ԱՄՆ մեր գործընկերների հետ հաջողվեց կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները: Արդյունքում կունենանք ևս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:

 

Ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը:

Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները:

 

Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչև 53 տոկոսի:

 

Անցնող տարում շահագործման հանձնվեցին արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվեցին 128 արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեև դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում:

 

Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները և շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը:

 

Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման և վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը:

 

Վերսկսվեցին և ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները:

 

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը:

 

Այս ամենը կնպաստի մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի և Վրաստանի միջև կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:

Մենք ուշի-ուշով հետևում ենք արևային և միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջիկա տարիներին դրանք ամենայն հավանականությամբ հեղափոխություն կանեն էներգետիկայի բնագավառում: Մենք հետ չենք մնում այդ զարգացումներից և վստահ ենք, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:

 

Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ ևս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները: Սիրելի՛ բարեկամներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Մաղթում եմ ձեզ ընտանեկան անդորր, անամպ երկինք և անխափան աշխատանք՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Տուլան պատրաստ է բարձրորակ հնդկահավի միս մատակարարել Հայաստան և օրգանական պարարտանյութերի արտադրության գործարան կառուցելՏուլան պատրաստ է բարձրորակ հնդկահավի միս մատակարարել Հայաստան և օրգանական պարարտանյութերի արտադրության գործարան կառուցել
Փաշինյան. ՀԲ հետ համագործակցության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններինՓաշինյան. ՀԲ հետ համագործակցության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին
Ռուսական <Մեխմաշ>- ը համագործակցություն է հաստատում <Գազպրոմ Արմենիա> - ի հետՌուսական <Մեխմաշ>- ը համագործակցություն է հաստատում <Գազպրոմ Արմենիա> - ի հետ
Տուլան հետաքրքրված է Երևանում բիզնեսի զարգացմամբՏուլան հետաքրքրված է Երևանում բիզնեսի զարգացմամբ
Համատեղ ջանքերով կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի. ԱվինյանՀամատեղ ջանքերով կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի. Ավինյան
Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ ՀԲ հետ համագործակցելու անհրաժեշտության մասինՄհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ ՀԲ հետ համագործակցելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նվազեցնել ԵԱՏՄ ողջ տարածքում անմաքս ներմուծման շեմըՌուսաստանի Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նվազեցնել ԵԱՏՄ ողջ տարածքում անմաքս ներմուծման շեմը
Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետBeeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ
Պետական վերահսկողական ծառայությունը «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրել է 2,103,987.7 հազար դրամի խախտումներ և թերություններՊետական վերահսկողական ծառայությունը «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրել է 2,103,987.7 հազար դրամի խախտումներ և թերություններ
2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվի առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների արժեքը. ՀՀ ՊԵԿ2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվի առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների արժեքը. ՀՀ ՊԵԿ
ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսվում է մայիսի 15-ինՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսվում է մայիսի 15-ին
Փոխվարչապետ. ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտՓոխվարչապետ. ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ
Արդյո՞ք խոշոր ընկերությունները կարող են ստեղծարար լինելԱրդյո՞ք խոշոր ընկերությունները կարող են ստեղծարար լինել
ՀԱԷԿ-ի վարկի մնացած մասի օգտագործման հարցը կքննարկվի դեկտեմբերի վերջինՀԱԷԿ-ի վարկի մնացած մասի օգտագործման հարցը կքննարկվի դեկտեմբերի վերջին
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոսՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս
ՌԴ Ֆիննախը համաձայնություն է տվել ՀԱԷԿ-ի վարկի գծով վճարումների ժամկետների՝ մինչև 2021 թ. երկարացմանըՌԴ Ֆիննախը համաձայնություն է տվել ՀԱԷԿ-ի վարկի գծով վճարումների ժամկետների՝ մինչև 2021 թ. երկարացմանը
Համաձայնություն է ձեռք բերվել չինական շուկա հայկական մեղրի արտահանման համարՀամաձայնություն է ձեռք բերվել չինական շուկա հայկական մեղրի արտահանման համար
Վարչապետը պետական գերատեսչությունների ղեկավարներին բյուջետային կարգապահության պահպանման կոչ է արելՎարչապետը պետական գերատեսչությունների ղեկավարներին բյուջետային կարգապահության պահպանման կոչ է արել
Մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել ավելի քան 80 հազար նոր աշխատատեղ. վարչապետՄեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել ավելի քան 80 հազար նոր աշխատատեղ. վարչապետ
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններինՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը (video)Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը (video)
Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոցՄեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց
Կանխատեսում. Հայաստանին էլեկտրաէներգետիկ մեկուսացում է սպառնումԿանխատեսում. Հայաստանին էլեկտրաէներգետիկ մեկուսացում է սպառնում
PAUL ֆրանսիական հայտնի սրճարանների ցանցը կներկայացվի ՀայաստանումPAUL ֆրանսիական հայտնի սրճարանների ցանցը կներկայացվի Հայաստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքներըՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները
ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրըԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը
Քննարկվել են Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման հեռանկարներըՔննարկվել են Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման հեռանկարները
Հայաստանի արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կազմել է 1,43 մլրդ դոլարՀայաստանի արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կազմել է 1,43 մլրդ դոլար
Միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և ամսական նպաստ. Պատգամավորը ցանկանում է փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերըՄիանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և ամսական նպաստ. Պատգամավորը ցանկանում է փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը
Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքներով կհասնի 7,6 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 51,2% -իՀայաստանի պետական պարտքը տարվա արդյունքներով կհասնի 7,6 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 51,2% -ի


Արտ. փոխարժեքները
10.12.2019
RUB7.520.03
USD478.020.05
EUR529.500.63
GBP628.980.07
CAD361.040.66
JPY44.02-0.03
CNY67.900.01
CHF484.661.91


Փորձագետներ
Կենտրոնական բանկի հաշվետվությունը՝ վերլուծաբանների հայացքովԿենտրոնական բանկի հաշվետվությունը՝ վերլուծաբանների հայացքով
Հանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղՀանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղ
Տիգրան Խաչատրյան. Հայաստան մի քանի անդրազգային ներդրողների ներգրավումը թույլ կտա երկրին խոշոր խաղադրույքներով խաղալՏիգրան Խաչատրյան. Հայաստան մի քանի անդրազգային ներդրողների ներգրավումը թույլ կտա երկրին խոշոր խաղադրույքներով խաղալ
Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման նոր ռազմավարությունն արդեն ամենամոտ ժամանակներս կդառնա հանրության սեփականությունըՀայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման նոր ռազմավարությունն արդեն ամենամոտ ժամանակներս կդառնա հանրության սեփականությունը
Արտակ Քամալյան. Հաջողության բանալին կրթությունն է։  Մնացած ամեն ինչ, իհարկե, կարեւոր է, բայց՝ երկրորդականԱրտակ Քամալյան. Հաջողության բանալին կրթությունն է։  Մնացած ամեն ինչ, իհարկե, կարեւոր է, բայց՝ երկրորդական
Եվրամիությունը պատրաստ է ավելացնել Հայաստանի էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման ծավալները, իսկ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրանԵվրամիությունը պատրաստ է ավելացնել Հայաստանի էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման ծավալները, իսկ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան
ԱՄՀ. Հայաստանը կայուն, ներառական աճի ապահովման կարիք ունիԱՄՀ. Հայաստանը կայուն, ներառական աճի ապահովման կարիք ունի
Spayka-ն և Ucom-ը <տանիքները> փոխարինում են <հանրային> պարտքերովSpayka-ն և Ucom-ը <տանիքները> փոխարինում են <հանրային> պարտքերով
Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 1-ին)Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 1-ին)
Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 2-րդ)Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 2-րդ)
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը մանրածախ հաճախորդներին տեղափոխում է  փոխգործակցության թվային տիրույթ«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը մանրածախ հաճախորդներին տեղափոխում է  փոխգործակցության թվային տիրույթ
AmRating գործակալությունը եվրոպական Rating-Agentur ExpertRA GmbH-ի աջակցությամբ թողարկել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հերթական ամփոփումըAmRating գործակալությունը եվրոպական Rating-Agentur ExpertRA GmbH-ի աջակցությամբ թողարկել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հերթական ամփոփումը
Յուլիա Ուստյուգովա. Հայաստանը կարող է  ԱՄՀ ՙապահովագրության գծից՚ օգտվելու հնարավորություն ստանալՅուլիա Ուստյուգովա. Հայաստանը կարող է  ԱՄՀ ՙապահովագրության գծից՚ օգտվելու հնարավորություն ստանալ
Արմանդ Արթոն. Հարցը՝ թե արդյոք կարելի է տրամադրել ՙքաղաքացիություն ներդրումների դիմաց՚, ավելի շուտ հռետորական էԱրմանդ Արթոն. Հարցը՝ թե արդյոք կարելի է տրամադրել ՙքաղաքացիություն ներդրումների դիմաց՚, ավելի շուտ հռետորական է
Հայաստանում տնտեսական հեղափոխության համար  պահանջված փողերը առկա են Հայաստանում տնտեսական հեղափոխության համար պահանջված փողերը առկա են
Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրաՖինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա
Վարդան Արամյան. Անխոհեմ կլինի, եթե կառավարությունը գնա ՀՆԱ-ում պետական պարտքի թույլատրելի վերին շեմի վերանայմանՎարդան Արամյան. Անխոհեմ կլինի, եթե կառավարությունը գնա ՀՆԱ-ում պետական պարտքի թույլատրելի վերին շեմի վերանայման
Գազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը. լուծման քայլերԳազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը. լուծման քայլեր
Հարկային քաղաքականության նոր դոկտրինը, գազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը Հարկային քաղաքականության նոր դոկտրինը, գազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը 
HSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրաHSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրա

Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

Մեկնաբանվողներ
Հանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղՀանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղ
<Մուլտիկարտա>- ի գլխավոր տնօրենը չի բացառում հայկական շուկայում Apple Pay-ի հայտնվելու հնարավորությունը<Մուլտիկարտա>- ի գլխավոր տնօրենը չի բացառում հայկական շուկայում Apple Pay-ի հայտնվելու հնարավորությունը
Երեւանում առաջին երկնաքերի կառուցման համար 270 մլն դոլար կներդրվիԵրեւանում առաջին երկնաքերի կառուցման համար 270 մլն դոլար կներդրվի
Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 1-ին)Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 1-ին)
Արցախում ազդարարվել է  ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկը. գործընկերն է  «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամըԱրցախում ազդարարվել է  ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկը. գործընկերն է  «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը
"Զվարթնոց" միջազգային օդանավակայանի կոնցեսիոները խոստանում է դառնալ  աշխարհի լավագույն օպերատորներից մեկը
Արթուր Ջավադյան. Կենտրոնական բանկերը տնտեսական աճի համար պատասխանատվություն չեն կրումԱրթուր Ջավադյան. Կենտրոնական բանկերը տնտեսական աճի համար պատասխանատվություն չեն կրում
Կանխատեսում. Իրանի միջոցով Մերձավոր Արեւելք էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանի աշխարհատնտեսական ռազմավարության առանցքային բաղադրիչն էԿանխատեսում. Իրանի միջոցով Մերձավոր Արեւելք էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանի աշխարհատնտեսական ռազմավարության առանցքային բաղադրիչն է
Արդեն Հայաստանում է նոր տաքսին՝ խաղի նոր կանոններով. ուղևորության բոլոր պայմանները որոշվում են վարորդների և ուղևորների միջև պայմանավորվածության արդյունքումԱրդեն Հայաստանում է նոր տաքսին՝ խաղի նոր կանոններով. ուղևորության բոլոր պայմանները որոշվում են վարորդների և ուղևորների միջև պայմանավորվածության արդյունքում
ՀՀ վարչապետ. ԵՄ-ն պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումըՀՀ վարչապետ. ԵՄ-ն պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումը
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝  ցածր փաստացի տոկոսադրույքով Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝  ցածր փաստացի տոկոսադրույքով 
Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. ԱվինյանՀայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. Ավինյան
Երևանում ստորագրվել է գազային վառելիքով կոմբինացված ցիկլով նոր բլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիրԵրևանում ստորագրվել է գազային վառելիքով կոմբինացված ցիկլով նոր բլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիր
<Վեոլիա Ջուր>. Կարգավորող մարմնի մեղադրանքը կեղծ և անհիմն է<Վեոլիա Ջուր>. Կարգավորող մարմնի մեղադրանքը կեղծ և անհիմն է
ՀԷՑ գլխ.տնօրեն. Առաջիկա մի քանի տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կորուստները կյասնեն մինչև 6,4%-իՀԷՑ գլխ.տնօրեն. Առաջիկա մի քանի տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կորուստները կյասնեն մինչև 6,4%-ի
Վարչապետ. Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համարՎարչապետ. Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար
Վարկի տրամադրում հաշված վայրկյանների ընթացքում Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցովՎարկի տրամադրում հաշված վայրկյանների ընթացքում Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով
2018 թվականի վերջին «Ղալբուրջյան խումբը» կսկսի Հայաստանում քնջութի յուղի արտադրությունը2018 թվականի վերջին «Ղալբուրջյան խումբը» կսկսի Հայաստանում քնջութի յուղի արտադրությունը
Փորձագետ. Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչ թե փոքր ՀԷԿ-երի հետ կապված պրոբլեմըՓորձագետ. Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչ թե փոքր ՀԷԿ-երի հետ կապված պրոբլեմը
Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018ե խորագրով ներդրումային համաժողովըՀայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018ե խորագրով ներդրումային համաժողովը