Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017 17:13
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Հայաստանի կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել Philips Lighting ընկերության հետ համատեղ

ՀՀ վարչապետ. Հայաստանի կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել Philips Lighting ընկերության հետ համատեղ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը: 

Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:

Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրությանը և ավելացրել, որ ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

Կարեն Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:

Անդրադարձ է կատարվել նաև Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը և այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին: