Արմինֆո. Ըստ ազդեցիկ և հեղինակավոր Forbes ամսագրի, Հայաստանը բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշում զբաղեցնում է 88-րդ տեղը:
«Մենք կազմում ենք բիզնեսեի վարման գծով լավագույն երկրների ցանկը, գնահատելով 153 երկրների, տասնհինգ տարբեր գործոններով, որոնք ներառում են` սեփականության իրավունքը, նորարարության ներդրման աստիճանը, հարկման մակարդակը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, ազատությունը (անձնական, առևտրի և ֆինանսական), բյուրոկրատիան և ներդրողների անվտանգությունը: Բոլոր կատեգորիաներն էլ ունեն հավասար նշանակություն», -նշում են ուսումնասիրության հեղինակները, որոնք վարկանիշը կազմելիս օգտագործել են այնպիսի կազմակերպությունների տվյալներ, ինչպիսիք են`Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, United Nations, Transparency International, World Bank Group և World Economic Forum կազմակերպությունները:
Գնահատման առաջատարը Միացյալ Թագավորությունն էր, որի ՀՆԱ-ն նախորդ տարի աճել է 1.8%, իսկ գործազրկության մակարդակը վերջին 42 տարիներին արձանագրել է ամենացածր ցուցանիշը`4.3%:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Վրաստանը 52 տեղում է, նախորդ տարվա համեմատ կորցնելով 9 կետ, Թուրքիան գտնվում է 56 տեղում, Ռուսաստանը`58-րդ, իսկ Ադրբեջանը`70-րդ տեղում:
Բիզնեսի վարման առումով լավագույն 10 երկրներն են`Նոր Զելանդիան, Նիդերլանդները, Շվեդիան, Կանադան, Հոնկ Կոնգը, Դանիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան: Իսկ ամենավատ երկիրը Չադի հանրապետությունն է`153-րդ տեղը վարկանիշում, ՀՆԱ-ի 6.4% անկումով:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |