
Արմինֆո. «Վերջին 3-4 տարում այս տարի մենք տեսնում ենք Հայաստանում ամանորյա տոներին ձվի գների նվազագույն թանկացում: Գրեթե բոլոր հայ արտադրողներն իրենց արտադրանք ուղղել են խոշոր սուպերմարկետներ ու խանութներ, որպեսզի Նոր տարում ձվի դեֆիցիտ և թանկացում չլինի: Այդ մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնաբույծների միության նախագահը նշել է նաև, որ ձվի գինը բարձրացել է դեռ հոկտեմբերին մոտ 3-5 դրամով, իսկ նոյեմբերին ձվի դեֆիցիտ է առաջացել: Ինչպես հայտարարել է Ստեփանյանը, դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանում բավականաչափ ածան հավեր չկան, անհրաժեշտ է գնել արտերկրից, սակայն դրա համար պակասում են բավարար միջոցներ, իսկ 2017 թ. փետրվարին և մարտին, թռչնագրիպի հետ կապված, Հայաստան չի ներմուծվել հավերի նոր խմբաքանակ: Սակայն, տվյալ պահին, Ստեփանյանի խոսքով, այդ խնդիրը լուծված է:
Նա ընդգծել է, որ հայ արտադրողների կողմից ածան հավեր ձեռքբերելու հետ կապված խնդիրը լուծելու համար Թռչնաբույծների միությունը նամակ է հղել կառավարությանը՝ այդ հարցում աջակցություն ցուցաբերելու համար: «Կառավարությունը խոստացել է մոտ ժամանակներս զբաղվել այդ հարցով»,- նշել է Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է այն բանին, որ որոշ սուպերմարկետներում, այնուամենայնիվ, դիտվում է ձվի գների բարձրացում, Թռչնաբույծների միության նախագահը հայտարարել է, որ դա վերաբերում է այն ձվերին, որոնք վաճառվում են տուփերով և խանութ են ստացվել միջնորդի միջոցով, ինչպես նաև ներմուծված ձվերին:
RUB | 4.86 | 0.00 |
USD | 381.43 | 0.36 |
EUR | 440.89 | -0.58 |
GBP | 503.72 | -0.25 |
CAD | 271.50 | 0.16 |
JPY | 24.41 | 0.02 |
CNY | 53.91 | 0.11 |
CHF | 472.71 | -0.26 |

