Արմինֆո. «Հայաստանում թռչնամիս արտադրողները հակաբիոտիկներ, հորմոններ և այլ վնասակար կերեր չեն օգտագործում: Եթե անգամ օգտագործում ենք հակաբիոտիկներ, ապա՝ միայն բուժական նպատակներով»,- դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նա նշել է, որ Հայաստանի թռչնամսի շուկան վերջին ժամանակներս խիստ մրցունակ է դարձել, և հայրենական վաճառասեղաններ ստացվող թռչնամսի ծավալները վերջին տարիներին աճել են մոտ 4-5 անգամ: Թռչնաբույծների միության նախագահը հայտարարել է նաև, որ միակ բանը, որն այժմ անհրաժեշտ է մեր արտադրանքի բարելավման համար, վերազինումն է՝ թռչունների հիվանդությունների ռիսկը նվազեցնելու նպատակով: «Մեր արտադրողները թարմ միս են ուղարկում վաճառասեղանններ, մինչդեռ ներմուծված մսի հետ կապված իրավիճակն այլ է: Վերջերս անցկացրել ենք Սարատովից ներմուծված մսի ոչ պաշտոնական փորձաքննություն և հայտնաբերել, որ դրանում ջուրը մեծ տոկոս է կազմում, քան թույլատրելի է ընդունված ստանդարտներով: Իսկ ջրում միկրոբներ են բազմանում»,- բացատրել է Ստեփանյանը՝ ավելացնելով, որ սահմանին թռչնամիսը փորձաքննության է ենթրակվում այն դեպքում, եթե այդ արտադրանքը, այս կամ այն պատճառով, մտավախություն է առաջացնում:
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին մամուլում տեղեկություն էր հայտվել այն մասին, որ Հայաստանի շուկայում տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի միս է հայտնվել, իսկ հավի մսի 9 նմուշից 5-ը, պարզվել է, սննդում օգտագործման համար պիտանի չէ, իսկ որոշ նմուշներում սալմոնելա է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ Հայաստանի վաճառասեղաններում, իրականացված մանրէաբանական փորձաքննության հետևանքով, հայտնաբերվել է 35 տոննա վարակված թռչնամիս: