Արմինֆո. «Չնայած առկա բարիդրացիական հարաբերություններին, մենք միշտ էլ ունենք ևս մեկ հնարավորություն խորացնելու մեր համագործակցությունը», - ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ՀՀ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ՀՀ նախագահի Թբիլիսի կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, Մարգվելաշվիլին և Սարգսյանը կարևորել են Թբիլիսի կատարված այցը, հատկապես, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 25-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և պայմանավորվել, որ բոլոր բարդ հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի շրջանակներում, անդրադարձել ենք հեռանկարային ծրագրերին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը: Ինչպես նաև քննարկվել են մեր երկրների ռազմավարական անդամակցությունը` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Վրաստանի`ԵՄ-ին: Չնայած մեր կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և Եվրոպայի հետ ազատ առևտրի առկայությանը, և այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի թուլացրել հայ-վրացական տնտեսական համագործակցությունը, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ավելացել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, ըստ վիճակագրության, աճել է նաև զբոսաշրջիկների թիվը: Հետևաբար, ես կարող եմ ասել, որ Հայաստանի նախագահի այցը Վրաստան ևս մեկ քայլ է դեպի առաջ, մեկ այլ փորձ է, որպեսզի լիարժեք օգտագործվի գոյություն ունեցող ներուժը, հանուն մեր ժողովուրդների բարոօության», - ասել է Մարգվելաշվիլին:
Իր հերթին, Սարգսյանը հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական զարգացման հարցեր: «Այս համատեքստում, դա կարևոր է, որպեսզի զգայուն հարցերի լուծման ընթացքում պահպանվի հավասարակշռություն: Մենք վստահ ենք, որ առկա հակամարտությունները կարող են լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, արդեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում», - ասել է Սարգսյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է եղբայրական Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում: