Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 15:26
Նաիրա Բադալյան

«Արմենիա՚ ավիաընկերությունը 2017 թվականին ընդլայնել է սեփական չվերթների աշխարհագրությունը. 2018 թվականին խոստանում է ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա

«Արմենիա՚ ավիաընկերությունը 2017 թվականին ընդլայնել է սեփական չվերթների աշխարհագրությունը. 2018 թվականին խոստանում է ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա

Արմինֆո. «Արմենիա՚ ավիաընկերությունը, 390 մլն դրամ վճարելով պետբյուջե, 305-րդ տեղում է հայտնվել Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների շրջանում: Ընթացիկ տարում տեղական ավիափոխադրողը կարողացել է 50 տոկոսով կրճատել 2016 թվականին կրած վնասները: Այդուհանդերձ, չնայած ակնհայտ ձեռքբերումներին, մոսկովյան ուղղությունն այդպես էլ մնացել է ավիափոխադրողի համար անհասանելի: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է «Արմենիա՚ ավիաընկերության  գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Ռոբերտ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ «Արմենիան՚ դեռ 2016  թվականի փետրվարի 22-ին շահագործողի սերտիֆիկատ է ստացել, և 2016 թվականի հունիսին սկսվել է կանոնավոր չվերթների իրագործումը: Ներկայացված հայտն համաձայն, ավիաընկերությունը նախատեսում էր կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնել 17 ուղղություններով: Նախատեսվում էր, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր թռիչքներ իրականացնել ապրիլի 21-ին` դեպի Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ընկերությունը պարտավորվել է ձեռնամուխ լինել կանոնավոր չվերթների իրականացմանը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա: Առաջնային ուղղությունների թվում նշվում էին Ռուսաստանը, որտեղ, մայրաքաղաքից զատ, ավկաընկերությունը նախատեսում էր թռիչքներ իրականացնել դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա, իսկ եվրոպական ուղղություններից` դեպի Գերմանիա և Իտալիա:

 

2016 թվականի հունիսից մինչև դեկտեմբերը ներառյալ ավիաընկերությունը փոխադրել է 22 հազար ուղևոր, 2017 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին ուղևորափոխադրումներն ավելացել են մինչև 53 հազար: 2017 թվականին ավիաընկերությունը կատարել է 480 չվերթ, այսինքն, միջին հաշվով օրական մեկ չվերթից ավելի: Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, ընդհանուր առմամբ, իրականացվել է 1660 ժամ թռիչք, սակայն, օդանավի փոխհատուցվելիությունն ապահովելու համար այն պետք է թռչի տարեկան առնվազն 3500 ժամ: «Այդուհանդերձ, եթե 2016 թվականին ընկերությունը թռիչքներ է իրականցրել վնասով, արդեն 2017 թվականին կարողացել են կիսով չափ կրճատել կրած վնասները՚, - հայտարարել է Հովհաննիսյանը: Դա, նրա ասելով, հնարավոր է դարձել սեփական չվերթների աշխարհագրության ընդլայնման և կանոնավոր չվերթների հաճախականույթյան մեծացման շնորհիվ: Այսօրվա դրությամբ «Արմենիան՚ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Դեպի Թեհրան թռիչքները դադարեցվել են, սակայն հաջորդ տարվա մարտից երթուղին կվերականգնվի: 2018 թվականի ապրիլից նախատեսվում են լրացուցիչ չվերթներ Երևան-Թել Ավիվ ուղղությամբ, թռիչքների հաճախականությունը կավելացվի շաբաթական 2-ից մինչև 4: Ավիափոխադրողն իրականացնում է նաև չարտերային թռիչքներ դեպի Հռոմ (ձմռան շրջանում), ինչպես նաև` դեպի Լառնակա, Կորֆու կղզի, Վենետիկ, Սալոնիկ, Իրակլիոն:  2018 թվականին նախատեսվում են չվերթներ դեպի Բարսելոնա: 2018 թվականի մարտից ցուցակը կհամալրեն Բաղդադն ու Էրիբիլը, հաջորդ տարվա ամռանը սպասվում են չարտերային չվերթներ  դեպի Վառնա և Քուվեյթ: 2018 թվականի ապրիլին նախատեսվում է  Embraer 190 ինքնաթիռի գործարկում (2009թ.), իսկ  2018 թվականի ապրիլի 19-ից կմեկնարկեն կանոնավոր չվերթները, դեպի Լիոն, ապրիլի 23-ին` դեպի Քյոլն: Այդ քաղաքների օդանավակայանների ղեկավարությունը ընդառաջել են ավիաընկերությանը` սահմանելով 50 տոկոս զեղչ: Երևանի օդանավակայանը նույնպես պատրաստ է աջակցել «Արմենիային՚ դեպի Եվրոպա չվերթների իրականացման գործում:

 

Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ դեպի Մոսկվա չվերթների իրականացումը ռուսական ավիափոխադրողների առանձնաշնորհն է: Ձմռան շրջանում օդանավակայանից մոսկովյալ ուղղությամբ իրականացվում է օրական 14 չվերթ, ամռանը` 17: «Արմենիան՚ փորձել է այդ շուկա մուտք գործել դեռ 2016 թվականին. հունիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է  չվերթներ, հետո ստիպված է եղել դադարեցնել թռիչքները: «Այդ ուղղությամբ շատ անհավասար պայմաններ են: ՌԴ օրենսդրության համաձայն, ոչ ազգային փոխադրողը մի քանի անգամ ավելի թանկ է վճարում, քան` ռուսականը՚, - նշել է Հովհաննիսյանը: Այդպիսով, ինչպես նա պարզաբանել է, հայաստանյան փոխադրողի համար յուրաքանչյուր 100 կմ 100 դոլար է, իսկ ռուսաստանյան փոխադրողի համար`27 դոլար` չխոսելով  արդեն օդանավակայանում գանձումների և վառելիքի սակագների մասին:

 

Այսօրվա դրությամբ, ավիաընկերությունում աշխատում է 44 մարդ: 2017 թվականին «Արմենիան՚ շարք է մտցրել երկու օդանավի հրամանատարի, վերաորակավորել է 6 երկրորդ օդաչուի: Ավիաընկերության հիմնական պարկը ներառում է Հայաստանում գրանցված «Բոինգ -737-500՚, ինչպես նաև երկու «Բոինգ 737-700՚ և 2 «Embraer 190՚` Georgian Airways-ի հետ պայմանագրի հիման վրա, չնայած այն հանգամանքին, որ գործարար ծրագիրը նախատեսված էր 6 ինքնաթիռի համար:

 

Հավելենք, որ «Արմենիա՚ ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%): Թամազ Գաիաշվիլին վրացական «Airzena՚ ավիաընկերության հիմնադիրն է և ընկերույթյան տնօրենների խորհրդի նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է: Այժմ հայրենական ավիաշուկայում գործում է երկկու հայկական ընկերություն` «Արմենիան՚ և «Տարոն Ավիան՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱՄՆ ՄԶԳ-ը Հայաստանում մեկնարկում է 24.5 մլն դոլար բյուջեով ԱՄՆ ՄԶԳ-ը Հայաստանում մեկնարկում է 24.5 մլն դոլար բյուջեով "Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի" նոր ծրագիրը
Հաջորդ տարվա փետրվարին Եգիպտոսում կկայանա հայ-եգիպտական գործարար համաժողովՀաջորդ տարվա փետրվարին Եգիպտոսում կկայանա հայ-եգիպտական գործարար համաժողով
Հայաստանն ու Վրաստանը համագործակցություն են սկսում պարենային անվտանգության ոլորտումՀայաստանն ու Վրաստանը համագործակցություն են սկսում պարենային անվտանգության ոլորտում
ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնիցՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնից
Կպարզեցվի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին փաստաթղթերը Ոստիկանությանը ներկայացնելու ընթացակարգըԿպարզեցվի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին փաստաթղթերը Ոստիկանությանը ներկայացնելու ընթացակարգը
Կադաստր. Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 9,4% թանկացումից հետո առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%-ով, իսկ վարձակալության գործարքներն աճել են 15,1% - ովԿադաստր. Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 9,4% թանկացումից հետո առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%-ով, իսկ վարձակալության գործարքներն աճել են 15,1% - ով
2023 թվականի 10 ամիսներին Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշն ավելացել է 1.3 անգամ2023 թվականի 10 ամիսներին Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշն ավելացել է 1.3 անգամ
Հայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարիՀայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարի
Հայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափըՀայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափը
ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․"Լույս" հիմնադրամը վերլուծել է 2024 թվականի պետբյուջեն
Հայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններինՀայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններին
Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջենՀայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեն
Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համարՌազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար
Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրումՀայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրում
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամինՄի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Հայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջենՀայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջեն
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համարԼուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք" դրամաշնորհային համաձայնագրում
"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի ձգձգումը կապված էր հետազոտությունների հետ, քանի որ ուղղակիորեն վերաբերում էր ազգային անվտանգության հարցին. վարչապետ
Հայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. ՔերոբյանՀայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. Քերոբյան
Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավարԲանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
"Խաղաղության խաչմերուկ" նախագիծը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով, հավաստիացրել է Փաշինյանը
Մոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրներըՄոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրները
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիաՀայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելուՖինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար
Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարարԱռկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարար
Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)
Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համարԼարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվումԼոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներինԱրտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին
2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին
ՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկըՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկը
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Ֆինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչություններիՖինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչությունների
ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվելԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրենԱրտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներումTeam-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում
ԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և ՀայաստանումԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Հայաստանում
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.12.2023
RUB4.410.06
USD403.24-0.19
EUR434.850.15
GBP507.28-0.68
CAD297.070.12
JPY27.920.06
CNY56.31-0.10
CHF460.85-1.11