Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 09:16

Փորձագետ. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի

Փորձագետ. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի

Արմինֆո. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդպիսի կարծիքի է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մարտուն Գևորգյանը, որն ավելի քան 40 տարի տվել է ՀԱԷԿ-ին:

Նրա ասելով, Հայաստանը չունի ածխաջրածնային հումքի պաշարներ, ինչպես նաև ջրի բավականաչափ ծավալներ` բազային հզորություններ ստեղծելու համար, և արևն ու ջուրը կարող են հանդես գալ միայն որպես արտադրությանն ուղեկցող օբյեկտներ: «ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի և այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու հնարավորույթյան մասին խոսակցությունները համարում եմ  պոպուլիստական և անհեռատեսական: Այդ խոսակցություներն, ավելի շուտ, պոստֆուկուսիմյան իրադարձությունների արդյունք են՚, - ասել է փորձագետը, հավելելով, որ վերջերս Հայաստանում ստեղծված Ատոմային էներգետիկայի վետերանների միության գլխավոր նպատակներից մեկը հենց խաղաղ ատոմի քարոզումն է, դրա առավելությունները հասարակայնությանը ներկայացնելը: «Որպես նորաստեղծ Միության պատասխանատու քարտուղար, արտակարգ իրավիճակների և ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մասնագետ, ես մտադիր եմ ուշադրություն սևեռել հենց այդ խնդրի լուծմանը՚, - ընդգծել է Մարտուն Գևորգյանը:

 

Նա ատոմակայանի քննադատներին հիշեցրել է Իրանի դիրքորոշման մասին, որն արդեն սկսել է Բուշերի ԱԷԿ երկրորդ բլոկի համար փոսորակի կառուցումը: «Իսկ, ընդհանրապես, նավթի և գազի վիթխարի պաշարներ ունեցող իրանցիները մտադիր են 8 բլոկ կառուցել` չնայած 17 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի առկայությանը՚, - ընդգծել է Մարտուն Գևորգյանը:  Նա նաև հիշեցրել է, որ 1995 թվականին ՀԱԷԿ-ը վերագործարկվեց 6,5 տարի կանգնեցված ռեժիմից հետո, որն առաջին դեպքն էր աշխարհում, այդպիսով հաղթահարելով սուր էներգետիկ ճգնաժամը: Գնահատելով ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը` փորձագետն ընդգծել է դրա կենսական անհրաժեշտությունը,   քանի որ հանրապետությանը հնարավորություն կտա ևս 10 տարի էլեկտրաէներգիա ստանալ մատչելի գնով: «Ամենագլխավորն այն է, որ կայանում մշտապես ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին: Բացի այդ, կանոնավոր կերպով պահպանվում է անձնակազմի մակարդակը, պարապմունքներ են անցկացվում վարժասարքի վրա: Ատոմակայանը յուրահատուկ կառույց է, որը պահանջում է հատուկ ուշադրություն՚, - նշել է Մարտուն Գևորգյանը, միևնույն ժամանակ փաստելով, որ ՀԱԷԿ-ը աշխարհում միակ վնասով աշխատող կայանն է, ինչը, նրա կարծիքով, անհեթեթություն է: Նա նաև հիշեցրել է, որ ՀԱԷԿ-ում աշխատում են պրոֆեսիոնալներ, ընդ որում, անձնակազմի 90 տոկոսը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին սաներ են:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.07.2020
RUB6.820.10
USD485.740.62
EUR547.570.65
GBP608.342.91
CAD357.08-0.34
JPY45.160.12
CNY69.190.19
CHF515.812.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000