Արմինֆո. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով. Տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով վարկերի դեպքում 2%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում`1%; Վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով; Վարկի ժամկետ՝ մինչև 90 օր; Վարկի տրամադրման դիմաց միանվագ միջնորդավճար՝ վարկի գումարի առավելագույնը 4%-ի չափով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկերի ձևակերպման համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:
Ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ տվյալների, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկերի պորտֆելի ծավալներով գտնվում է առաջատար եռյակում` 83,8 մլրդ դրամ կամ 175,3 մլն դոլար, ինչը կազմում է շուկայի մանրածախ վարկերի 11%-ը և բանկի մանրածախ վարկերի պորտֆելի մոտ ավելի քան 48% - ը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 7%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5%: Սպառողական վարկերի պորտֆելի ծավալով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար եռյակում` 69.9 մլրդ դրամ կամ շուկային ընդհանուր ծավալի 13%-ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է շուրջ 42%: Տարեկան կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի պորտֆելն ավելացել է գրեթե 12%-ով, ընդ որում այդ աճը հաջողվել է ապահովել, հիմնականում, 2017 թվականի 9 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: