Երկուշաբթի, 8 Հունվարի 2018 13:19
Մարիաննա Մկրտչյան

2018 թվականին Հայաստանը Ռուսաստանից գազ կստանա 1000 խմ դիմաց 150 դոլար գնով

2018 թվականին Հայաստանը Ռուսաստանից գազ կստանա 1000 խմ դիմաց 150 դոլար գնով

Արմինֆո. Ռուսաստանի  կառավարությունը հավանություն է տվել հայկական կողմի հետ ստորագրված արձանագրությանը, որը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը պահպանել 1000 խմ դիմաց 150 դոլար: Ինչպես նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում, Ռուսաստանի նախարարների կաբինետը հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ՚ (ներկայում` «Գազպրոմ Արմենիա՚) ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության շուրջ հայ-ռուսական համաձայնագրում ուղղումների շուրջ արձանագրությանը, որի համաձայն, «ՀայՌուսգազարդի՚ կանոնադրական կապիտալում «Գազպրոմի՚ բաժնեմասը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի: Համաձայնագրում կատարվող փոփոխություններով կողմերը պարտավորվում են 2018 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի՚ գործունեությունից դրամական հոսքերի հաշվարկների մոդելները` գազա- և էներգամատակարարման համակարգերում:

 

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 30-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ և ՌԴ միջև ռուսական գազի մատակարարման գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված  համաձայնագրում փոփոխությունների մասին որոշման նախագծին, որի համաձայն, 2018 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 1000 խմ դիմաց 150 դոլար: