
Արմինֆո. 2017 թվականի հունվար-նոյեմբերին, անցած տարվա նույն ժամանակշրջանի համեմատ, բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում աճել է 36,5%-ով՝ մինչև 25 066.6 հազար տոննա: Դրանից 21 095.8 հազոր տոննան (ընդհանուր ծավալի 84,2%-ը) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին՝ տարեկան աճը 44,6%: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8%-ով՝ մինչև 2 399.8 հազար տոննա: Օդային փոխադրումները նույնպես աճել են՝ 29,6%-ով, մինչև 20.6 հազար տոննա: Հիմնական գազամուղով ներկրվել է 1 550.4 հազար տոննա բնական գազ, ինչը 12,6%-ով ավելի է՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Բեռնաշրջանառությունն ավելացել է 10,4%-ով՝ մինչև 3 755,1 մլն տոննա-կմ:
Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 3,2%-ով՝ մինչև 182 870.6 հազար մարդ՝ ավտոմոբիլային փոխադրումների 4,1%, մինչև 160 364.8 հազար մարդ կրճատման դեպքում: Միևնույն ժամանակ, էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրումն աճել է 2,2%-ով՝ մինչև 19 817 հազար մարդ: Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 4,5%-ով՝ մինև 341.6 հազար մարդ, օդային տրանսպորտով՝ 21,9%-ով, մինչև 2 347.2 հազար մարդ: Ուղևորահոսքն աճել է 2,5%-ով, մինչև 2 438 մլն ուղևոր-կմ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

