Արմինֆո.2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով:
EarlyOne բջջային հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապես հերթագրվել Բանկի նախընտրած մասնաճյուղում` ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսում ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել Բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը և հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը` հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է Բանկ և մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին` ստանում է իր համարով կտրոն և սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին:
Նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակն, այլ նաև դարձնում է Բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: EarlyOne հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից Բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվող հաճախորդների թիվն աճում է օրեցօր` ընդհանուր առմամբ փոխելով Բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ՚ ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |