Արմինֆո. Հաշվի առնելով Հայաստանում առկա գնաճային միտումները, նպատակահարմար կլինի, որպեսզի ինդեքսավորվեն քաղաքացիների աշխատավարձները կամ բնակչության սոցիալապես անապահով խավերի դրամական նպաստները: Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ, ԵՊՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը:
Նրա խոսքերով, 2016 թ. գործողությունների ծրագիրով Կառավարությունը նախատեսել էր կրճատել պետական ապարատի ծախսերը, բայց 2017 թվականին դա տեղի չունեցավ: «Կարելի էր աշխատավարձերն ինդեքսավորել գոնե գնաճի միտումներին համաչափ, որը 2017 թվականին կազմել է մոտ 2.6%, որպեսզի մասամբ փոխհատուցել գնաճի միտումների հետ կապված բնակչության եկամուտների կորուստները: Դա աշխարհում վաղուց ընդունված պրակտիկա է: Չեմ կարծում, որ 2-3 հազար դրամ աշխատավարձը բարձրացնելու համար 5-6 միլիարդ դրամ գտնելն այդքան բարդ խնդիր է», - ասել է Մարգարյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ մասնավոր հատվածը կարող է բարձրացնել աշխատավարձը, մասնավորապես, թողարկելով 13-րդ աշխատավարձ, կամ այլ բոնուսներ:
Բացի այդ, ըստ տնտեսագետի, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարում կարելի է լրացուցիչ միջոցներ ներդնել բյուջեում: Այս առնչությամբ Մարգարյանը հիշեցրել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ-ում կոռուպցիայի տեսակարար կշիռը մոտ 10% է (մոտ 1 մլրդ դոլար): «Մեղմ ասած, պետական մեքենան մնում է անարդյունավետ, ոլորտում կատարվող ծախսերը կասկածելի, իսկ քաղաքականությունը` կոշտ և անբավարար», - եզրափակել է նա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում անվանական աշխատավարձը արագացրել է աճի տեմպերը`2016 թվականի հունվար-նոյեմբերին 2% -ից մինչև 2017 թ. հունվար-նոյեմբերի` 2,6%-ը, կազմելով 189631 դրամ (393 դոլար): Աշխատավարձը պետական հատվածում, 2017 թ. հունվար-նոյեմբերին կազմել է 159 270 դրամ (330 դոլար), մեկ տարում մնալով անփոփոխ: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերը շարունակում են դանդաղել, մինչև 4.4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականին գնաճը կազմել է 2.6%, վերջին երկու տարիների`1,1% և 0,1% համեմատ: Դա հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլի և ծխախոտի) գների 5.3% և ոչ պարենային ապրանքների`1.7% աճով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5%: 2017-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,2%, նախորդ տարվա 0.1% անկման համեմատ: