Շաբաթ, 13 Հունվարի 2018 10:03
Սվետլանա Հովսեփյան

2018 թվականի առաջին աշխատանքային շաբաթում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց, իսկ եվրոյի նկատմամբ թուլացավ

2018 թվականի առաջին աշխատանքային շաբաթում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց, իսկ եվրոյի նկատմամբ թուլացավ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ծավալները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 0.3%: Ավելին, շաբաթվա ընթացքում ​​գործարքներ տեղի են ունեցել է ամեն օր, իսկ ամենախոշոր գործարքները`երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի և ռուբլու գործարքների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, իսկ եվրոյով գործարքներում արձանագրվեց տարաբնույթ դինամիկա, որտեղ հետաքրքրությունը մեծացավ առքի գործարքներում: Դատարկ էր նաև բորսայական շուկան: Արդյունքում, 2018 թվականի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամն սկսեց ամրապնդվել 483 դրամ / դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ թուլացավ մինչև

582 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուբլին շարունակեց արժեզրկումը մինչև 8.5 դրամ / ռուբլի:  Մեկ տարի առաջ, 2017 թ. դեկտեմբերի 12-ին դրամը դոլարի նկատմամբ կազմել էր  485,5 դրամ /դոլար, եվրոյի նկատմամբ`514 դրամ /եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`8.1 դրամ/ռուբլի:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-ից հունվարի 12-ը գործարքների ծավալը կազմել է 18,950 մլն.դոլար, 485,09 դրամ / դոլար միջին կշռված փոխարժեքով, իսկ առավելագույն ծավալը` երկուշաբթի և երեքշաբթի, համապատասխանաբար կազմելով 6.6 մլն դոլար և 7 մլն.դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում դոլարի առք/վաճառքի տրենդը փոխարինվեց վայրընթաց`56-44% դինամիկայով, եվրոյի առքի դինամիկան`25.3% անկումից մինչև 20% աճ, իսկ վաճառքի դինամիկան`42% աճից մինչև 62% անկում, իսկ ռուբլիով գործարքներում առք /վաճառքի դինամիկայի 55,9-5,7% աճը փոխարինվեց 21-17.3% անկումով: Արդյունքում, գնվել է 76.4 մլն.դոլար, 483.55 դրամ / դոլար միջին փոխարժեքով, 15.6 մլն եվրո, 577.66 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 1.6 մլրդ ռուբլի, 8.39 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: Իսկ վաճառվել է 100.05 մլն.դոլար, 485.25 դր /դոլար միջին փոխարժեքով, 15.1 մլն եվրո, 582.77 դր / եվրո միջին փոխարժեքով և 398.2 մլն ռուբլի, 8.53 դրամ /ռուբլի միջին հաշվով:

Ըստ աղբյուրի, նախորդ շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 102.6 մլրդ.դրամի դրամային վարկեր և 147 մլն. դոլարի դոլարային վարկեր: Ի տարբերություն նախորդող ժամանակահատվածի (18-23 դեկտեմբերի), դրամով վարկերի ծավալը կրճատվել է 7%, իսկ դոլարով վարկերինը`մինչև 30.5%: