Արմինֆո. Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրանսպորտային ծառայությունների գնի վրա սեղմված գազի և դիզելային վառելիքի գների աճի ազդեցության մոնիտորինգ կանցկացնի: Այդ մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, վառելիքի տեսակարար կշիռը էական ազդեցություն է ունենում ավտոտրանսպորտային փոխադրումների գնի վրա: Արդյունքում, շարունակել է փոխնախարարը, դա կախված կլինի մասնավոր ընկերությոնների ներդրումներից: Եթե ներդրված միջոցների վերադարձվելիությունը զրոյական մակարդակի վրա լինի, ծառայությունների թանկացման հնարավորությունը զգալիորեն կմեծանա, և ընդհակառակը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում աշխատում է 25 հազար տաքսու վարորդ, որի միայն մի մասն է պաշտոնապես գրանցված: Եթե ներկայումս մեկ տաքսիստն օրական աշխատում է 3-4 հազար դրամ, սեղմված գազի համար ակցիզների կիրառմամբ այդ գումարը կնվազի կինչև 1 հազար դրամ: Շատ տաքսիստներ ընտանիքի կերակրող են, և գնաճը կհանգեցնի նրանց աղքատացման:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ 2018 թվականի հունվարին Հայաստանի սեղմված գազի և նավթամթերքի շուկայում սկսեց դիտվել գների աճի միտումներ, ինչը երկրի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքն է:
Այսպես, հեղուկ գազի գինը, որը հանդիսանում է երկրի ավտոպարկի 80%-ի վառելիքը, 180 դրամից թռավ մինչև 210 դրամ ($ 0.44) մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ մեկ լիտր բենզինի գինը միջին հաշվով աճեց 30 դրամով, մինչև 440 դրամ ($ 0.91): Դիտորդների կարծիքով, ակցիների աճի պատճառով գների աճը դեռ վերջնական չէ: Աճի միտումը կարող է շարունակվել, կախված միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, թեև Հայաստանի ավտոմեքենաների վառելիքի առյուծի բաժինն ստացվում է հիմնականում Ռուսաստանից, «Ռոսնեֆտե ընկերության հետ բացառիկ պայմանագրի շրջանակներում: Ներկայումս սեղմված գազի ակցիզային հարկը կազմում են 8330 դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց: 2018 թվականի հունվարի 1-ից դրանք կաճեն մինչև 23.000 դրամ: Իսկ մեկ տոննա բենզինի ակցիզային հարկը կաճի`25.000 դրամից մինչև 40.000 դրամ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որի համաձայն աճել են անուղղակի հարկերի տոկոսադրույքները, կհանգեցնեն գների աճին երկրի ներքին շուկայում: Ընդ որում, ակիզների աճը տեղի կունենա մի քանի տարում: Այսպես, 2018 թվականի հունվարի 1-ից կբարձրանա սպիրտային խմիչքների ակցիզը`550 դրամից մինչև 725 դրամ: 2019-ին տոկոսադրույքները կբարձրանան մինչև 835 դրամ, 2020-ին` 960, իսկ 2021-ին` մինչև 1100 դրամ: Վիսկիի, ռոմի և մյուս ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը 2018 թվականից սահմանվել են 3970 դրամ, սկսած 2019-ից`4560, 2020-ից` 5250 դրամ, իսկ 2021-ից`6035 դրամ: 1000 հատիկ ծխախոտի ակցիզային հարկը 2018-ին կաճի մինչև 7275 դրամ, ներկայիս 5500 դրամից, 2019-ին`մինչև 8370, 2020-ին`9625, իսկ 2021-ին`մինչև 11070 դրամ: Ակցիզային հարկի աճը Եվրասիական միության պահանջն է: Աճը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չհասնի միության գների մակարդակին: Փորձագետները կանխատեսում են ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր աճ: Ենթադրվում է, որ գազի և բենզինի այդ թանկացումները կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և սակագների աճին, և որպես հետևանք, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին: