
Արմինֆո. Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ հունվարի 16-ի նիստում:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան: Առաջարկում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթները իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի բոլոր երթուղիները: Նախատեսվում է ներդնել նաեւ միասնական տոմսային եւ տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր:
RUB | 4.97 | -0.01 |
USD | 381.66 | 0.11 |
EUR | 444.40 | -0.14 |
GBP | 508.94 | 0.75 |
CAD | 275.69 | -0.32 |
JPY | 24.45 | -0.09 |
CNY | 54.03 | 0.05 |
CHF | 473.29 | -1.16 |

