Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 15:14
Էմմանուիլ Մկրտչյան

ՀԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ

ՀԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ

Արմինֆո. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, Հայաստանում իրականացվող ծրագրի բարդությունը ժամկետների սահմանափակվածության մեջ է: «Բայց ամեն դեպքում մենք ցանկանում ենք տեղավորվել ժամկետներում»,-ընդգծել է նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ ողջ նախագիծը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի: Առաջին՝ նախապատրաստական փուլում հիմնական սարքավորման հետազոտության հսկայական աշխատանք է կատարվել: Ընդհանուր առմամբ հետազոտվել է 4500 միավոր սարքավորում: Կարևոր էր որոշել, թե ինչ վիճակում է գտնվել կայանը, ինչ է անհրաժեշտ փոխարինել, ինչը կարելի է չփոխել, գիծ քաշել այն սարքավորումների և կոնստրուկցիաների տակ, որոնք անմիջականորեն ազդում են անվտանգության մակարդակի վրա՝ ինչպես նախագծային, այնպես էլ շահագործման: «Մինչև վերջին օրը, քանի դեռ կայանը շահագործվում է, կիրականացնենք երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հետազոտությունների արդյունքում իրականացվել են մետաղի, պոմպերի, առաջին կոնտուրի այլ հիմնական սարքավորման վիճակի վերաբերյալ անհրաժեշտ հաշվարկներ: Մենք ունենք 2 հիմնական կոնտուր. առաջինը, որը ներառում է միջուկային կղզյակը, և երկրորդ՝ տուրբինային կղզյակը: Անվտանգության բոլոր համակարգերը հիմնականում կենտրոնացած են առաջին՝ միջուկային կղզյակում: Թեև կան նաև մի շարք այլ համակարգեր, որոնց աշխատանքից կախված է անվտանգությունը և որոնք գտնվում են 2-րդ կոնտուրում»,-ընդգծել է Արեգ Գալստյանը՝ավելացնելով, որ ներկայումս բոլոր ջանքերն ուղղված են երկրորդ փուլի իրականացմանը: Այդ փուլում նախատեսվում է իրականացնել անվտանգության հետ անմիջականորեն կապված սարքավորման փոխարինման աշխատանքներ: Նախատեսվում է, մասնավորապես, փոխարինել տուրբինային տեղակայանքը, ինչև թույլ կտա բարձրացնել կայանի ՕԳԳ-ն՝ վառելիքի նախկին ծավալների օգտագործման ժամանակ բլոկի ջերմային հզորության ավելացման ճանապարհով: Դա հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, ինչպես նաև նվազեցնել տեսակարար ծախսերը:  Այդպիսով՝ հնարավորություն կառաջանա նվազեցնել կայանի սակագնային մարժայի վրա ծանրաբեռնվածությունը:  Այդ նպատակներով 2018 թ. ապրիլին ՀԱԷԿ աշխատանքը կդադարեցվի վեց ամսով:

Դա արվում է այն բանի համար, որպեսզի կայանի տեսակարար կշիռն արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշվեկշռում աննշան լինի, քանի որ վարարման շրջանում հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է հիդրոէներգետիկայի օբյեկտների վրա: Շինարարամոնտաժային աշխատանքները կիրականացվեն գարնանը և ամռանը: Ամռանը կսկսվի մեկ տուրբինի փոխարինումը, հետո նաև երկրորդի: Վեց ամսում նախատեսվում է նաև փոխարինել մեկ տուրբոգեներատորը, իսկ երկրորդը՝ 2019 թվականին: Առաջին տուրբոգեներատորն արդեն գտնվում է կայանում: Միանգամից երկու տուրբոգեներատորների փոխարինումը կհանգեցնի սակագնային ռեժիմի վրա ծանրաբեռնվածության: Նախարարի խորհրդականը նշել է, առաջին կոնտուրում կա անփոխարինելի սարքավորում, որը կվերանորոգվի: Կփոխարինվեն պոմպային սարքավորումը, կափույրները, փականները, ավտոմատիկան, առաջինային փոխարկիչները, այսպես կոչված՝ տվիչներ, տեղեկատվական հսկողության համակարգեր և ռեակտորի պաշտպանության կառավարման համակարգեր: ՀԱԷԿ գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանն ընդգծել է, որ հիմնական սարքավորման մոնտաժը սպեցիֆիկ աշխատանք է, որում պետք է ներգրավվեն այն կազմակերպությունները, որոնք մեծ փորձ ունեն այդ գործում: «Այստեղ կա շատ բարդ առանձնահատկություն, այդ պատճառով կտրուկ նվազում է կազմակերպությունների շրջանակը, որոնք ի վիճակի են դա անել: Վերջնական ընտրությունը կիրականացվի մեր գլխավոր կապալառու՝ «Ռուսատոմ Սերվիս» ռուսական ընկերության կողմից, որն աշխատանքներ է իրականացնում՝ միջկառավարական համաձայնագրին ամապատասխան: Բոլոր աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան: Դա հնարավորություն է տալիս մեզ պատրաստ լինել հիմնական սարքավորման ընդունմանը»,- ասել է Արթուր Գրիգորյանը: Գլխավոր ինժեները նշել է նաև, որ «Ռուսատոմ Սերվիսը» բլոկների արդիականացման մասով աշխատանքի մեծ փորձ ունի: «Ընկերությունը համակարգում է արտասահմանյան նախագծեր, այդ թվում՝ Բուլղարիայի «Կոզլոդույ» ԱԷԿ-ում, որտեղ գործում է համանման բլոկ: Աշխատանք է տարվում Հունգարիայի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ: ՀԱԷԿ-ում «Ռուսատոմ Սերվիս»-ը ոչ միայն իրականացում է ծրագիր, այլև ներգրավում է ենթակապալառու կազմակերպությունների, այդ թվում՝Հայաստանից: «Նրանք անում են դա՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից ընդունված նորմատիվներին համապատասխան: Այնպես որ՝ մեր գործընկերն աշխարհում ամենաառաջադեմ և արդյունաետ ընկերություններից մեկն է, ինչի մասին է վկայում պատվերների պորտֆելը»,- հայտարարել է ՀԱԷԿ գլխավոր ինժեները:

Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ համար երկու տուրբոգեներատորներից առաջինի մատակարարումը: Սանկտ Պետերբուրգի պատրաստող գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչև Փոթի նավահանգիստ /Վրաստան/ և անտեղից՝ ցամաքային տրանսպորտով մինչև ՀԱԷԿ հարթակ: Նոր ագրեգատը կտեղադրվի նախկինի փոխարեն, որը պատրաստվել էր անցած դարի 70-ական թթ. վերջին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխրինվեն նաև օժանդակ համակարգերը: Տուրբոգեներատորը պատրաստված է ռուսական «Ուժային մեքենաներ»-ի կողմից՝ էներգամեքենաշինական ընկերությանը, որը ոլորտի համաշխարհային առաջատարների տասնյակի մեջ է մտնում՝ տեղադրված սարքավորման ծավալով: Ըստ 2016 թ. դեկտեմբերին ստորագրված պայմանագրի՝ «Ուժային մեքենաներ» ընկերությունը պետք է պատրաստի և ՀԱԷԿ արդիականացվող երկրորդ էներգաբլոկի համար մատակարարի 236 ՄՎտ անվանական հզորությամբ երկու տուրբոգեներատոր: Երկրորդ տուրբոգեներատորը կմատակարարվի ՀԱԷԿ 2018 թ. դեկտեմբերին:  

«Ռուսատոմ Սերվիսե ԲԸ-ն «Ռոսատոմե պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Օտարերկրյա շուկաներում «Ռուսատոմ Սերվիսը» ձևավորվել է շուրջ 2 մլրդ դոլարի պատվերների պորտֆել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրիTeam Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
2018 թվականից ի վեր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան2018 թվականից ի վեր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
Aznavour և Nvidia նոր գերհամակարգիչները Հայաստանում լիովին կգործեն 2025 թվի վերջինAznavour և Nvidia նոր գերհամակարգիչները Հայաստանում լիովին կգործեն 2025 թվի վերջին
Հայաստանում վերանայել են Հայաստանում վերանայել են "խելացի" անասնաշենքերի կառուցման ծրագրով պետական աջակցության պայմանները
Բելառուսական Բելառուսական "Բելգոսպիշչեպրոմ" կոնցեռնի պատվիրակությունն այցելել է Հայաստան
Հայաստանը կմիանա գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրինՀայաստանը կմիանա գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին
«Ազիմուտ» ավիաընկերությունը Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի ուղղությամբ լրացուցիչ չվերթներ է գործարկել«Ազիմուտ» ավիաընկերությունը Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի ուղղությամբ լրացուցիչ չվերթներ է գործարկել
Էդուարդ Հակոբյանը և Իվա Պետրովան կարևորել են ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկատվությանը հարկային մարմինների հասանելիության ապահովումըԷդուարդ Հակոբյանը և Իվա Պետրովան կարևորել են ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկատվությանը հարկային մարմինների հասանելիության ապահովումը
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներինԷլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Դոնալդ Թրամփը 90 օրով հետաձգել է 75 երկրների նկատմամբ 10 տոկոս մաքսատուրքի կիրառումըԴոնալդ Թրամփը 90 օրով հետաձգել է 75 երկրների նկատմամբ 10 տոկոս մաքսատուրքի կիրառումը
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկում են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկում են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համարMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար
Անձնական ոչինչ: Պարզապես՝ բիզնես. Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի անշարժ գույքի հարկի հետագա բարձրացումիցԱնձնական ոչինչ: Պարզապես՝ բիզնես. Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի անշարժ գույքի հարկի հետագա բարձրացումից
Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները ներկայացվել են Ավստրալիայում կայացած խորհրդաժողովումՀայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները ներկայացվել են Ավստրալիայում կայացած խորհրդաժողովում
Հայաստանը շահագրգռված է Կոնգոյի ԴՀ հետ միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ՝ ադամանդագործության ոլորտում համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու նպատակովՀայաստանը շահագրգռված է Կոնգոյի ԴՀ հետ միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ՝ ադամանդագործության ոլորտում համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու նպատակով
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըԵրևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը
ԱԺ կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետըԱԺ կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը
Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBankԵվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank
ՀՀ փոխվարչապետ. ԱՄՀ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունիՀՀ փոխվարչապետ. ԱՄՀ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրն սկսել է կրճատվել, իսկ ԵՄ-ի հետ փորձում է հասնել աճիԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրն սկսել է կրճատվել, իսկ ԵՄ-ի հետ փորձում է հասնել աճի
Հայաստանը հետաքրքրված է Անգոլայից ադամանդի հումքի ներմուծմամբՀայաստանը հետաքրքրված է Անգոլայից ադամանդի հումքի ներմուծմամբ
ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացըՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համարՆոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Հայաստանում քննարկվել են մակրոտնտեսական քաղաքականության հարցերՀայաստանում քննարկվել են մակրոտնտեսական քաղաքականության հարցեր
Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներըՀայաստանի փոխվարչապետն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումները
Հայաստանի նախագահը և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են երկրների միջև գործարար կապերի ամրապնդման ուղիներըՀայաստանի նախագահը և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են երկրների միջև գործարար կապերի ամրապնդման ուղիները
էկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԱՄԷ-ն դիտարկում է որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համարէկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԱՄԷ-ն դիտարկում է որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը կստանձնի Ալեքսանդր ԹիմանըԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը կստանձնի Ալեքսանդր Թիմանը
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. հունվար-փետրվարին աճել է տարեկան 8,8% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. հունվար-փետրվարին աճել է տարեկան 8,8% - ով
Հայաստանում գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ վիսկիի եւ գարեջրիՀայաստանում գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ վիսկիի եւ գարեջրի
Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2024 թվականին մի քանի անգամ նվազել էՀայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2024 թվականին մի քանի անգամ նվազել է
Հայաստանի ապրանքների համար մաքսատուրքերը մեծ ազդեցություն չեն ունենա ԱՄՆ-ում դրանց վաճառքի վրա. Արմեն ՔթոյանՀայաստանի ապրանքների համար մաքսատուրքերը մեծ ազդեցություն չեն ունենա ԱՄՆ-ում դրանց վաճառքի վրա. Արմեն Քթոյան
Հայաստանում արդյունաբերության հատվածի եւ արտաքին առեւտրի անկումը մեծապես թուլացրել է տնտեսական ակտիվության աճըՀայաստանում արդյունաբերության հատվածի եւ արտաքին առեւտրի անկումը մեծապես թուլացրել է տնտեսական ակտիվության աճը
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակըԻնչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Նախարար. Հայաստանի թվային զարգացման ճանապարհին նոր փուլ է սկսվումՆախարար. Հայաստանի թվային զարգացման ճանապարհին նոր փուլ է սկսվում
Wildberries-ում հայկական ապրանքներն առավել տարածված են ՂրղզստանումWildberries-ում հայկական ապրանքներն առավել տարածված են Ղրղզստանում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 4-ը կրճատվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 4-ը կրճատվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակըԻնչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
"Ֆունդամենտալ գլոբալիզացիայից մինչև ֆունդամենտալ պրոտեկցիոնիզմ". ԿԲ փոխնախագահը ներկայացրել է Թրամփի որոշման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
ԱրարատԲանկը՝  ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարիԱրարատԲանկը՝  ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի
Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանըՀանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկել են մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը
Վահե Հովհաննիսյանը եւ Նուբար Աֆեյանը քննարկել են Afeyan Initiatives for Armenia հիմնադրամի գործունեությունը ՀայաստանումՎահե Հովհաննիսյանը եւ Նուբար Աֆեյանը քննարկել են Afeyan Initiatives for Armenia հիմնադրամի գործունեությունը Հայաստանում
Հայաստանը Լիտվայի հետ զբոսաշրջային փոխգործակցություն է հաստատումՀայաստանը Լիտվայի հետ զբոսաշրջային փոխգործակցություն է հաստատում
Հայաստանը Վիետնամին առաջարկել է կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիր ստորագրելՀայաստանը Վիետնամին առաջարկել է կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիր ստորագրել
ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարներըՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները
Գերմանիայի դեսպանությունը բացահայտել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրված համաձայնագրի մանրամասներըԳերմանիայի դեսպանությունը բացահայտել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրված համաձայնագրի մանրամասները
ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ապրանքների համար 10% մաքսատուրք սահմանելը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների էլ ավելի նվազման. տնտեսագետԱՄՆ-ի կողմից Հայաստանի ապրանքների համար 10% մաքսատուրք սահմանելը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների էլ ավելի նվազման. տնտեսագետ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա. հետազոտությունԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա. հետազոտություն
IDBank-ը՝ ՓՄՁ-ների կողքինIDBank-ը՝ ՓՄՁ-ների կողքին
Կոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովինԿոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովին
Հայաստանում մարտ ամսվա տարեկան 3,3 տոկոս գնաճը ձևավորվել է սննդամթերքի և ծառայությունների թանկացման հաշվինՀայաստանում մարտ ամսվա տարեկան 3,3 տոկոս գնաճը ձևավորվել է սննդամթերքի և ծառայությունների թանկացման հաշվին
Հայաստանն ԱԶԲ-ից կներգրավի 45,3 մլն եվրոյի հերթական վարկը՝ առողջապահության որակի բարելավման համարՀայաստանն ԱԶԲ-ից կներգրավի 45,3 մլն եվրոյի հերթական վարկը՝ առողջապահության որակի բարելավման համար
Հայաստանի ՏԿԵ նախարարը KFW-ի տնօրենի հետ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագի իրականացման ընթացքըՀայաստանի ՏԿԵ նախարարը KFW-ի տնօրենի հետ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագի իրականացման ընթացքը
Լիտվայում ՀՀ դեսպանությունում ամփոփել են Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցն ԷստոնիաԼիտվայում ՀՀ դեսպանությունում ամփոփել են Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցն Էստոնիա
Գալուզին. Հույս ունենք՝ հայ հասարակությանը կպարզաբանեն ԵԱՏՄ-ի հետ խզումից կորուստների մասշտաբներըԳալուզին. Հույս ունենք՝ հայ հասարակությանը կպարզաբանեն ԵԱՏՄ-ի հետ խզումից կորուստների մասշտաբները
Երկիր մատակարարվող ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը չեն շրջանցել նաև ՀայաստանըԵրկիր մատակարարվող ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը չեն շրջանցել նաև Հայաստանը
Հայաստանն ու Վիետնամը գործարար կապեր են հաստատումՀայաստանն ու Վիետնամը գործարար կապեր են հաստատում
Հայաստանն ու Վիետնամը քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններըՀայաստանն ու Վիետնամը քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները
ԱԷԿ-ի կառուցման հարցում Ադրբեջանի ակտիվացումը որոշակի մարտահրավերներ է ձևավորում նաև Հայաստանի համարԱԷԿ-ի կառուցման հարցում Ադրբեջանի ակտիվացումը որոշակի մարտահրավերներ է ձևավորում նաև Հայաստանի համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.04.2025
RUB4.600.04
USD391.08-0.70
EUR433.280.87
GBP505.123.29
CAD278.352.66
JPY26.87-0.15
CNY53.440.13
CHF464.96-1.22