Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 15-19-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալը կրճատվել է 44,3%-ով: Ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն խոշոր ծավալ է արձանագրվել չորեքշաբթի:
Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում մեծացել է հետաքրքրությունը դոլարի գնման և ռուբլու վաճառքի հանդեպ` եվրոյով գործարքների, դոլարի վաճառքի և ռուբլու գնման անկման ֆոնին: Արտարժույթի բորսայական հարթակը 2017 թվականի յոթամսյա լռությունից հետո դատարկ էր նաև 2018 թվականի առաջին երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեվորվել 483-ից մինչև 481,5 դրամ/1դոլար, արագացնելով եվրոյի նկատմամբ արժեզրկման տեմպերը` 582-ից մինչև 590 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկումը դադարել է` պահպանվելով 8,5 դրամ/1ռուբլու մակարդակում: 2017 թվականի հունվարի1-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 487,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ`519 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,3 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հունվարի 15-19-ն արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 10.550 մլն դոլար, միջին փոխարժեքը` 482,96 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 485,09 դրամ/1դոլար), ընդ որում` առավելագույն ծավալն արձանագրվել է չորեքշաբթի` 5,4 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի գնման տրենդը նախորդ շաբաթվա համեմատ 56% անկումից փոխվել է 3,8% աճի, վաճառքի անկման 44%-ից մինչև 21% դանդաղման պայմաններում, եվրոյի առքի դինամիկան փոխվել է` 20% աճից մինչև 15,4% անկում` վաճառքի անկման 62%-ից մինչև 20% դանդաղման պայմաններում, ինչի ֆոնին ռուբլու գնման անկումն արագացել է 21%-ից մինչև 37,5%, իսկ վաճառքի 17,3% անկումը փոխարինվել է 18,6% աճով: Արդյունքում` գնվել է 79.3 մլն դոլար` 482 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 13.2 մլն եվրո` 586,84 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.03 մլրդ ռուբլի` 8,48 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 78.6 մլն դոլար` 483,64 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 12 մլն եվրո` 591,11 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 471.6 մլն ռուբլի` 8,59 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հունվարի 8-ից մինչև 13-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 59.2 մլրդ դրամի և 39.6 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդած ժամանակահատվածի (դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 7-ը) համեմատ տրամադրվող վարկերի դինամիկան փոխվել է աճից անկման. դրամային վարկերի ծավալները` 42%-ով, իսկ դոլարային վարկերի ծավալները` 73%-ով ` նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 7,9% և 30,5% աճի դիմաց