Արմինֆո. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների վաճառքում` եթե դրանք համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին: Այդ մասին նա հայտարարել է Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարում` հարցը դիտարկելով հայկական շուկայում իրացվող ապրանքների անվտանգության և վերահսկողության պրիզմայի ներքո: «Չեմ կարծում, թե արժե սուր արձագանքել հայկական շուկայում ադրբեջանական արտադրության ապրանքների հայտնվելուն` եթե դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին, այլ բան է, որ այդ ապրանքներն անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել: Սակայն, եթե դրանք համապատասխանում են առաջարկվող ստանդարտներին ու նորմերին, չեմ կարծում, թե մտահոգության առիթ կա: Հազիվ թե որևէ մեկը հրաժարվի սև ձկնկիթից, եթե այն արտադրված է Ադրբեջանում՚, - նշել է Կարապետյանը, ընդսմին ընդգծելով, որ Հայաստանում ադրբեջանական ապրանքների ներկրման օրենսդրական սահմանափակումներ կամ արգելքներ չկան: «Եվ չեմ կարծում, թե ճիշտ կլիներ նման պատժամիջոցներ սահմանել՚, - նշել է նա` սպառողներին կոչ անելով վաճառքում ադրբեջանական արտադրության ապրանքներ հայտնաբերելու դեպքում դիմել ՍԱՊԾ` անվտանգության առումով դրանք ստուգելու նպատակով:
Նշենք, որ երկրի վաճառասեղաններին ժամանակ առ ժամանակ հայտնվում են ադրբեջանական արտադրության ապրանքներ, ինչը մտահոգություն և հակազդեցություն է հարուցում հայ հասարակության շրջանում:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |