Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանհետ համատեղ մշակել է գենետիկ մոդիֆիկացված ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան կարգավորելու և սահմանափակելու մասին օրենսդրական փաթեթը: Այս մասին Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է Ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:
Բացի այդ, նրա խոսքով, ծառայութևունը մտադիր է ստեդծել ԳՄՕ ապրանքների մակնանշման համակարգ, որոնք կվաճառվեբ առանձին վաճառասեղանների վրա: «Սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում և կատարի միանշանակ ընտրություն», - ասել է Կարապետյանը:
Միևնուևն ժամանակ, նա նշել է, որ մինչ օրս Հաևաստան է ներկրվել է ընդամենը 100 կգ ԳՄՕ ապրանք, որը կազմում է ներմուծված ապրանքների 1 տոկոսից էլ քիչ: «Չեմ կարծում, որ սա վտանգավոր ցուցանիշ է: Թեև ես էլ դեմ եմ հայաստանյան շուկայում ԳՄՕ ապրանքների իրացմանը», - ասել է Կարապետյանը:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |