Երկուշաբթի, 22 Հունվարի 2018 17:19
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը հնարավոր է միայն սեփական արտադրության զարգացման շնորհիվ

Փորձագետ. Գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը հնարավոր է միայն սեփական արտադրության զարգացման շնորհիվ

Արմինֆո. Բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի գների աճը պայմանավորված է արտաքին պարտքի 21 մլրդ.դրամ աճով: Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ, Հայրենական ապրանքարտադրոսների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, այս տարի պետությունը պետք է արտաքին պարտքի սպասարկմանը հատկացնի 140 մլրդ դրամ, նախորդ տարվա 119 միլիարդի փոխարեն:

Պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին, փորձագետը նշել է, որ արդյունաբերության զարգացումը պետք է դառնա գնաճի դեմ պայքարի և սոցիալական խնդիրների լուծման առանցքային ուղղություններից մեկը: Ըստ նրա, այսօր երկրի արդյունաբերական հատվածը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 18%, մինչդեռ, ներկայիս պայմաններում արդյունաբերությունը պետք է հասնի մինչև 50%-ի:

«Ինչպե՞ս» հարցին Սաֆարյանը նշեել է, որ անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերության  այն ոլորտները, որոնք արդյունավետ աշխատել են դեռ խորհրդային տարիներին: Մասնավորապես, նա նշել է Արագած-Պեռլիտ գործարանը: Պեռլիտի մշակման արդյունքում, ըստ Սաֆարյանի, կարելի է ստանալ այնպիսի արտադրանք, որն օգտագործվում է մետալուրգիայի, շինարարության, քիմիական, սննդի, դեղագործության, գյուղատնտեսության, ջերմային և ձայնային մեկուսացման, ֆիլտրացիայի և այլ ոլորտներում: Պեռլիտի արտադրությունը, նրա գնահատականներով, դեպի ռուսաստանյան շուկա տարեկան կապահովի 300-400 մլն դոլարի ապրանքներ: Արդյունավետ ուղղությունների շարքում փորձագետը նշել է նաև մեքենաշինություն`սև մետալուրգիայի հիմքի վրա, որի հանքավայրերը, ըստ Սաֆարյանի, Հայաստանում կան:  Միևնույն ժամանակ նա ընդգծել է գունավոր մետալուրգիայի ոլորտում կոոպերատիվ հարաբերությունների ստեղծման կարևորությունը: Խոսելով քիմիական արդյունաբերության մասին, Միության ղեկավարը շեշտել է, որ այդ ոլորտը ժամանակին ապահովում էր ազգային եկամտի 7-9%-ը:

«Հայաստանի բանկային համակարգում այսօր ավանդների ծավալը հասնում է 1.7 տրիլիոն դրամի, որից 1.1 տրիլիոնը կազմում են միայն ֆիզիկական անձանց միջոցները: Սա այն դեպքում, որ Հայաստանում կան խոշոր ընկերություններ, որոնք միջոցների բացակայության պատճառով չեն գործում, մասնավորապես «Նաիրիտ», «Վանաձորի քիմիական կոմբինատ», «Արագած-Պեռլիտ» գործարանները: Ըստ Սաֆարյանի, այստեղ առանցքային դեր պետք է խաղա պետությունը, մասնավորապես, պետք է օգտագործել մարդկանց ազատ միջոցները, պարտատոմսերի թողարկման համար, վերագործարկելով նշված ձեռնարկությունները: Պետությունը, ըստ Սաֆարյանի, պետք է իր վրա վերցնի որոշակի ռիսկեր, որպեսզի այդ նախագծերում ընդգրկվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Սակայն, նա կարծում է, որ կառավարությունը չի ցանկանում տեսնել այդ հնարավորությունները. «Իշխանությունները հեշտ ճանապարհ են փնտրում: Գուցե հաջողվի, ուրեմն ինչու ստեղծել ավելորդ գլխացավանք»:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,3%, մինչև 1.491 տրլն. դրամ ($ 3.1 մլրդ):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.07.2020
RUB6.880.09
USD483.360.84
EUR545.474.71
GBP604.976.89
CAD355.650.10
JPY44.990.12
CNY68.500.26
CHF512.313.27



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000