Արմինֆո. Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը:
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը:
Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը: «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը:
![]() | 6.90 | -0.07 |
![]() | 532.78 | -4.58 |
![]() | 633.58 | -4.00 |
![]() | 729.96 | -8.32 |
![]() | 423.04 | -3.00 |
![]() | 48.58 | -0.46 |
![]() | 81.45 | -0.64 |
![]() | 575.17 | -3.45 |
Issue volume |
10 billion |
Volume of T-bills for placement |
200 million |
Volume of submitted competitive applications |
200 million |
Volume of satisfied bids |
200 million |
Yield at cut-off price |
5.8314% |
Maximum yield |
5.8314% |
Мinimum yield |
5.8314% |
Weighted average yield |
5.8314% |
Number of participants |
2 |
The maturity date of T-bills |
03.02.2020 |
СПРОС (Покупка) |
|
USD |
|
Средневзв. Цена |
482,00 |
ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа) |
|
USD |
|
Средневзв. Цена |
- |
СДЕЛКИ |
|
USD |
|
Цена откр. |
482,00 |
Цена закр. |
482,00 |
Мин. Цена |
482,00 |
Макс. Цена |
482,00 |
Ср/взв. Цена |
482,00 |
-0,16 |
|
Кол-во сделок |
1 |
Объем (инвал.) |
200 000 |
0бъем (драм) |
96 400 000 |