Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 19:36

ՎԵՈՆ ընկերությունների խումբը մտադիր է շարունակել ծրագրերի իրականացումը Հայաստանում

ՎԵՈՆ ընկերությունների խումբը մտադիր է շարունակել ծրագրերի իրականացումը Հայաստանում

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ընկերության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը: 

«Մենք տեսնում ենք շատ դրական փոփոխություններ և ավելին ենք ակնկալում ապագայում։ Հավատացած եմ, որ «ՎԵՈՆ»-ի պես գլոբալ ընկերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանում բիզնես մշակույթի, ինչպես և տնտեսական ու թվային զարգացման վրա», - նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա մեր նպատակն է բոլոր բաժանորդներին՝ այդ թվում Հայաստանի  մատուցել բարձրորակ ծառայություններ», - նշեց «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր Ժան Իվ Շառլիեն։

Նա տեղեկացրեց նաև, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան: 

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունն երկրի տնտեսության զարգացման համար: 
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով։ Ժան Իվ Շառլիեն և Մարկ Մաքգանն նշեցին, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու:

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
14.08.2020
RUB6.610.01
USD484.83-0.34
EUR571.91-2.24
GBP634.16-0.54
CAD366.13-0.62
JPY45.430.02
CNY69.86-0.02
CHF531.90-1.14



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000