Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:
Վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով: «Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցումե, - ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար:
Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար:
![]() | 4.80 | -0.03 |
![]() | 383.77 | -0.67 |
![]() | 435.58 | 1.47 |
![]() | 518.13 | 2.98 |
![]() | 277.93 | 0.94 |
![]() | 26.77 | 0.01 |
![]() | 53.42 | 0.07 |
![]() | 464.44 | -0.48 |