Շաբաթ, 27 Հունվարի 2018 17:17
Էմմանուիլ Մկրտչյան

ՀՏՖ ինկլյուզիվ զարգացման ինդեքսում Հայաստանը հայտնվել է Գվատեմալայի և Հոնդուրասի միջև

ՀՏՖ ինկլյուզիվ զարգացման ինդեքսում Հայաստանը հայտնվել է Գվատեմալայի և Հոնդուրասի միջև

Արմինֆո. Համաշխարհային տնտեսական ֆորումի ինկլյուզիվ զարգացման ինդեքսում Հայաստանը զարգացող երկրների թվում հայտնվել է 45-րդ տեղում ՝ Գվատեմալայի և Հոնդուրասի միջև, 3.66 ցուցանիշով՝ վերջին 5 տարում բարձրացնելով իր դիրքերը 0.62 կետով:

Նշենք օրերս Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ առաջարկվել է այդ ինդեքսը դիտարկել՝ որպես երկրների տնտեսական զարգացման գնահատման համակարգին այլընտրանք, որը համարվում է Համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/՝ տնտեսական գլխավոր ցուցանիշի, առավել ժամանակակից անալոգը, ինչով որոշվում է երկրների դիրքն աշխարհում: Նոր համակարգը կոչել են ինկլյուզիվ զարգացման ինդեքս  (Inclusive Development Index): ՀՏՖ մտահղացմամբ, այն պետք է «տեղեկացնի հասարակությանը ու օգնի կայուն և ինկլյուզիվ տնտեսական զարգացմանը/: ՀՏՖ մասնագետների կարծիքով, այդ ցուցանիշն առավել ամբողջական է արտացոլում իրական իրավիճակը, քանի որ հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլ նաև 11 պարամետրեր՝ բաժանված երեք խմբի:

Առաջինում վերլուծվում է աճը և զարգացումը: Այսպես՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն աճել է 3.1%-ով, մինչև բացարձակ $3925, աշխատանքի արտադրողականությամբ՝ 2.1%-ով, մինչև $18877, առողջ կյանքի սպասված տևողությամբ՝ 2.6 տարով, մինչև 66.9 և զբաղվածությամբ՝ ընդամենը 1.0%-ով, մինչև բնակչության 52.9%-ը:

Երկրորդ խմբում վերլուծվում է ներառականությունը. հասարակության՝ ըստ եկամուտի շերտավորման գործակցի երկիրը ստացել է 36.0՝ բարձրանալով 0.5%-ով: Աղքատության մակարդակը կազմել է 15.5%՝ նվազելով 7.6%-ով, հասարակության՝ ըստ հարստության բաշխման գործակցի՝ Հայաստանը մնացել է

58.3 նշագծում՝ նվազելով 5.6%-ով, միջին եկամուտի մակարդակը կազմել է $5.7՝ 5 տարում ավեկացնելով ընդամենը $1.0:

 

Երրորդ խմբում վերլուծվում է սերունդների շարունակականություն և զարգացման կայունությունը: Այսպես՝ ճշգրտված զուտ խնայողություններով Հայաստանը ստացել է մինուսային 3.7%, ՀՆԱ-ի ջերմոցային ինտենսիվությամբ (1 դոլարի դիմաց ածխաթթու գազի արտանետումների ծավալը) երկիրը ստացել է 43.3 կգ՝ ավելանալով 3.0%-ով: Պետական պարտքի բեռը գնահատվում է ՀՆԱ 51.8% ՝ 15.3% աճով, Ժողովրդավարական բեռի գործակիցը գնահատվել է 44.9%՝ 1.5% աճով:

 

«Ինկլյուզիվ վարկանիշում» զարգացող երկրների առաջին եռյակում ընդհանուր միավորներով հայտնվել են Լատվիան, Հունգարիան և Ադրբեջանը, իսկ ավելի քան 100 երկրից ցուցակը եզրափակում են Կամբոջան, Քենիան և Մարոկոն: