Արմինֆո. 2017 թ. դեկտեմբերին «IPM Research» Հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը:
Հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են 18-ից մինչև 55 տարեկան 1,200 բնակիչներ Երևանից և Հայաստանի չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Դիլիջան)։
Հետազոտության ընթացքում բացահայտվել Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները), ըստ որի ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014 թ.-ից, և 2017 թ.-ին գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22.4 %):
Հետազոտության արդյունքները վկայում են այն բանի մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում.
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիության ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով և MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը;
Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ՚ ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |