Երեքշաբթի, 30 Հունվարի 2018 20:57

Հայաստանը շարունակում է մնալ ռիսկերի նախավերջին, 6-րդ կարգում` ըստ OECD դասակարգման

Հայաստանը շարունակում է մնալ ռիսկերի նախավերջին, 6-րդ կարգում` ըստ OECD դասակարգման

Արմինֆո. Հայաստանը շարունակում է գտնվել վարկային ռիսկի նախավերջին, 6-րդ կարգում` ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) դասակարգման:

 

OECD-ն ամեն տարի թարմացնում է երկրների իր վարկանիշը: Կախված տարածքային ռիսկի աստիճանից` վարկանիշը պարբերաբար թարմացվում է տնտեսաչափական մոդելի արդյունքների հիման վրա, որը մշակում է դասակարվող երկրում առկա ֆինանսական և տնտեսական վիճակի մասին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ամենանոր տվյալները, ինչպես նաև OECD մասնակից երկրների արտահանման վարկային ապահովագրական ընկերությունների վճարումների փորձի վերաբերյալ տվյալները: Ռիսկի աստիճանի ցուցիչներից զատ, որոնք գնահատվում են մոդելի օգնությամբ, գնահատվում է նաև քաղաքական ռիսկի գործոնը, որը ենթակա չէ դասակարգման, ինչպես նաև այլ գործոններ և փորձը, որոնք ներառված չեն մոդելի նախնական տվյալներում:

 

Նշենք, որ 7-րդ կարգում ներկայացված են տարածքային ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները, իսկ 1-ին կարգում` ռիսկի նվազագույն մակարդակ ունեցողները: 0 (զրոյական) կարգում ներառված են այն երկրները, որոնց տարածքային ռիսկերի առկայությունը չի ուսումնասիրվում, իսկ առևտրային ռիսկերի ապահովագրությունը պետք է իրականացվի ըստ առևտրային սկզբունքի, այսինքն` առանց պետական աջակցության: Յուրաքանչյուր երկրի դասակարգում կատարվում է, որպես կանոն, տարին մեկ անգամ` եթե որևէ արտակարգ իրադարձություն տեղի չի ունենում:

 

Այս տարի ԱՊՀ երկրներից միայն Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուկրաինան են մնացել ռիսկի ամենացածր, 7-րդ աստիճանին: Բելառուսը, նախորդ տարվա համեմատ, իր ցուցանիշը բարելավել է մինչև 6-րդ կարգ, որին համապատասխանում են ԱՊՀ մնացած երկրները, բացի Ռուսաստանից` 4-րդ կարգ, և Ադրբեջանից`  ռիսկի 5-րդ կարգ: