Ուրբաթ, 2 Փետրվարի 2018 19:48
Ալեքսանդր Ավանեսով

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: 
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները: Նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է, թե այս ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, ինչպես են անդրադարձել փոփոխությունները հանձնաժողովի ընթացիկ գործունեության վրա, և ինչ պետք է արվի, որպեսզի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը էլ ավելի բարելավվի: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ըստ ոլորտների ներկայացրել է վերջին տարիներին հանձնաժողովի կատարված աշխատանքները և անդրադարձել 2018թ. գործունեության հիմնական ուղղություններին: Ռոբերտ Նազարյանը, մասնավորապես, ներկայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման, կարգավորման մեխանիզմների կատարելագործման, սակագնային քաղաքականության, ներդրումային ծրագրերի, սպառողների դիմումների քննարկման, Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության և միջազգային համագործակցության ուղղություններով 2016-2017թթ. ՀԾԿՀ-ի կատարած աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ բացի օրենսդրական կարգավորումներով ամրագրված հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, սահմանադրաիրավական կարգավիճակից և հանձնաժողովի անդամների ընտրությանը ներկայացվող առավել մասնագիտացված պահանջներից, լրամշակվել են հանձնաժողովի անկախության բարձրացմանն ուղղված հաշվետվողականության և ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումները, սահմանվել են նաև սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված կարգավորումները: 

Էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման հետ կապված աշխատանքների վերաբերյալ նշվել է, որ հանձնաժողովը, ղեկավարվելով միջազգային առաջավոր փորձով, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծմանն ուղղված կարգավորումներով, առանց օրենսդրական փոփոխությունների իրականացրել է մի շարք միջոցառումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն ուղեկցվել են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի վերանայմամբ:

Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է նաև էներգետիկայի, ջրային և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացված աշխատանքներն ու սակագնային քաղաքականությունը: 

Հանձնաժողովի նախագահը ՀԾԿՀ գործառույթներից առանձնացրել է էներգետիկայի բնագավառի կարգավորող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման և ուսումնասիրության գործընթացը՝ այդ համատեքստում անդրադառնալով ներկայումս իրականացվող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2027թթ. և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2018-2020թթ. երկու խոշոր ներդրումային ծրագրերին:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի 2018 թվականի գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ամփոփվել են Հանձնաժողովի գործունեության 2018 թվականի ծրագրում, հանձնաժողովի նախագահը նշել է, որ միջազգային առաջավոր փորձին համապատասխան, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի առաջարկությունների հիման վրա, ծրագիրը քննարկվել է կարգավորվող անձանց և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ և ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել ու հաստատվել է: Շուրջ 50 կետից բաղկացած հիշյալ ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է նաև Ազգային ժողովի քննարկմանը և արժանացել հավանության:

Խորհրդակցության ավարտին ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն տարբեր գործընթացներին նոր թափ և նոր որակ է հաղորդում նաև հանրային ծառայությունների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը՝ Հանրապետության Նախագահը հանձնաժողովի առջև խնդիր է դրել համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին միտված ծրագրերին: Նախագահը հորդորել է չբավարարվել ձեռքբերվածով և շարունակել յուրացնել միջազգային լավագույն փորձը, մշտապես կատարելագործել և ժամանակակից պահանջներին ներդաշնակեցնել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման գործիքներն ու մեխանիզմները:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին:

 

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև հանձնաժողովը իր հրապարակային և թափանցիկ գործունեության շնորհիվ հանրությանը լավագույնս ճանաչելի դարձնելը՝ ամրապնդելով վստահությունը կառույցի նկատմամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Համաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համարՀամաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համար
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքըԱկբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալՌուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալ
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյիցՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթինՎահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերըՀայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համարՀայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավեններըAmazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներովFlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. ՊարսյանԷներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Փորձագետ. Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
Գյումրիի Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTraderՀայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշներըՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներումՀայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-իՆախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբFlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ
Վահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամՎահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամ
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղություններըՀայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրումԱկբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներինՓոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
Վահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակելՎահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակել
ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմիցՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES
Փոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրաՓոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
Կառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիներըԿառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիները
Երևանում տեղի կունենա Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո 2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին
Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերություններըՃանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունումUNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
Վահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվումՎահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվում
Red Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկումRed Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկում
ՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքըՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը
Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվելՏարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել
Մ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալՄ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալ
ԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համարԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համար
Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարությունՄշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրինԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Հայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակումՀայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակում
Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Վահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁՎահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁ
«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Ընթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲԸնթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲ
Համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲՀամաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲ
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավըՄեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
"ՄՏՍ Հայաստան" - ը փոխում է սեփականատիրոջը
Նախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասինՆախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասին
Փոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին էՓոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին է
Կարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցովԿարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով
Ամերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներԱմերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներ
Հայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համարՀայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համար
Հայկ Եսայան. Team խմբում միշտ կան ու կլինեն նորարարական լուծումներՀայկ Եսայան. Team խմբում միշտ կան ու կլինեն նորարարական լուծումներ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
24.03.2023
RUB5.07-0.03
USD388.07-0.26
EUR416.17-6.14
GBP473.33-4.04
CAD281.58-2.35
JPY29.880.30
CNY56.760.24
CHF421.31-2.31