Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 2-ին ընդունել է ZTE GLOBAL SALES AND SERVICES ընկերության Կովկասի և բալթյան երկրների գրասենյակի ղեկավար Թան Լիոնին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում իրենք համագործակցում են հայաստանյան 2 օպերատորների հետ՝ ֆիքսված կապի և IP հեռուստատեսային ծառայությունների ոլորտներում, ևս մեկ հեռահաղորդակցական ընկերության հետ քննարկվում է հնարավոր գործակցությունը:
Թան Լիոնին նշեց, որ տեղյակ է Հայաստանում տարածաշրջանային «Data center»-ի (տվյալների մշակման կենտրոնի) ստեղծման նախագծի մասին, իրենց ընկերությունը հետաքրքրված է մասնակցությամբ: Նախարարի խոսքով՝ այս ծրագրում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը, և կառավարությունը պատրաստ է բանակցելու ներդրում կատարելու մտադրություն ունեցող մասնավոր ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող մանրամասներ։ Նախարարն առաջարկեց ընկերությանը մասնակցություն և ներդրում ունենալ այդ նախագծում:
![]() | 6.70 | -0.01 |
![]() | 406.09 | 0.31 |
![]() | 419.78 | 4.30 |
![]() | 495.67 | 4.92 |
![]() | 318.13 | 2.94 |
![]() | 30.63 | 0.57 |
![]() | 60.32 | 0.30 |
![]() | 431.41 | 3.82 |