Արմինֆո. «Ռոսկաչեստվոն» ռուսաստանյան խանութներում վաճառվող կոնյակի ստուգումներ է սկսել: Ստուգումներն սկսվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի հանձնարարությամբ: Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ստուգման համար փորձագետներն անանուն կերպով կգնեն ՌԴ տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում արտադրված կոնյակի 50 ապրանքանիշ: Ուսումնասիրությունները կվերաբերեն ինչպես համաշխարհային ապրանքանիշերի /«Արարատ», «Մարտել», «Կուրվուազիե», «Հենեսսի»/, այնպես էլ՝ հայրանական ապրանքանիշերին /«Կինովսկի», «Տրի զվյոզդոչկի», «Կոկտեբել», «Ստարեյշինա», «Դագեստանսկի»/:
Աղբյուրի համաձայն, մասնագետները կփորձարկեն ոգելից խմիչքները՝ ըստ անվտանգության, իսկության, շաքարի կոնցենտրացիայի, ալդեհիդների, մեթիլ սպիրտի և թունավոր տարրերի պարունակության ցուցանիշների: Ստուգում կանցնի միայն այն արտադրանքը, որի հիմքում կոնյակի սպիրտ է, այլ ոչ թե՝ ցորենի կամ կարտոֆիլի, որոնք օգտագործում են ալկոհոլային խմիչքի անբարեխիղճ արտադրողները:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանն ավելացրել է կոնյակի արտադրությունը 39,4%-ով՝ մինչև 30 մլն լիտր՝ մեկ տարի առաջվա 21.5 մլն լիտրի փոխարեն: ՀՀ Մաքսային ծառայության վերջին տվյալներով՝ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է
13.5 մլն լիտր էթիլային սպիրտ (80% և ավելի թնդությամբ) և այլ սպիրտային խմիչքներ, ինչն 35,2%-ով ավելի է տարեկան ցուցանիշից: Մաքսային արժեքն ավելացել է 34,4%-ով՝ մինչև $95.7 մլն: Ըստ որում, արտահանման 91,1%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային՝ 12.3 մլն լիտր ծավալով (աճը տարեկան 39%)՝ մաքսային արժեքի 41%, մինչև $85.4 մլն աճի դեպքում:
![]() | 6.89 | 0.10 |
![]() | 522.20 | 1.00 |
![]() | 625.49 | 1.20 |
![]() | 719.54 | 0.96 |
![]() | 417.53 | 0.34 |
![]() | 47.98 | 0.06 |
![]() | 79.98 | 0.16 |
![]() | 568.04 | 3.05 |