
Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի վարչությունից, հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Նիդերլանդների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 127 մլն 152 հազար դոլար` 60,1% տարեկան աճով: Ընդ որում, արտահանումն ավելացել է 78,5%-ով, մինչև 90,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 41,5%-ով, մինչև 73,3 մլն դոլար:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

