Արմինֆո. 2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով (2016 թ. 34%-ի փոխարեն)՝ կազմելով 1.6 մլրդ դրամ կամ $3.3 մլն:
Ըստ ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի» տվյալների, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների դինամիկայի կտրուկ փոփոխությամբ՝ 13,7% անկումից մինչև 30,4% աճ, ապահովագրական պրեմիաների ցածր աճող տեմպի պայմաններում՝ 5,7%, մեկ տարի առաջվա 6,8%-ի փոխարեն: Տարեկան կտրվածքով (2017թ՝ 2016 թ. համեմատ) շահույթի նվազում է նկատվել հինգ ապահովագրական ընկերություններում, որոնցից երեքն արդեն կրճատել են դրական ցուցանիշը 46-66%-ով, իսկ երկուսը հայտնվել են վնասներում (ՍԻԼ ինշուրանս և ՌԵՍՈ), ըստ որում՝ դրանցից մեկը մինուսից անցում է կատարել պլյուսային մակարդակի, և միայն «Արմենիա-Ինշուրանս»-ն է կարողացել ավելացնել շահույթը, բայց շատ համեստ կերպով:
Միայն 2017 թ. IV եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը նվազել է
2,3 անգամ (մեկ տարի առաջվա 87,3% անկման փոխարեն)՝ պլյուսային մակարդակից անցում կատարելով մինուսային 134.2 մլն դրամ մակարդակի, ինչը պայմանավորված էր հատուցումների ծավալի աճի տեմպերի՝ 18,5%-ից մինչև 61,6% ցատկով՝ պրեմիաների աճող միտումի՝ 23,6%-ից մինչև 38,2% համեստ արագացմամբ: Ըստ որում, եռամսյակային կտրվածքով չորս ընկերություն զգալիորեն կրճատել է ֆինանսական արդյունքը, որից մեկը, այնուամենայնիվ, կարողացել է մնալ պլյուսային մակարդակի վրա, մեկը շահույթից անցում է կատարել վնասի, երկուսը զգալիորեն ավելացրել է վնասը, և միայն երկուսին է հաջողվել ավելացնել շահույթը /ԻՆԳՈ Արմենիան՝ 3,2 անգամ և Նաիրի Ինշուրանսը՝ 9,3%-ով/:
2017 թ. զուտ շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը` 523.4 մլն դրամ (տարեկան անկումը`66,4%):
Երկրորդ տեղում «ԻՆԳՈ Արմենիան» է՝ 501.1 մլն դրամ (տարեկան անկումը`46,7%), երրորդ տեղում՝ «Նաիրի Ինշուրանսը»`472.9 մլն դրամ (տարեկան անկումը`46,4%), չորրորդ տեղում՝ «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանսը»` 404.4 մլն դրամ (4,9% տարեկան աճ): Ցուցակը մինուսային ցուցանիշներով եզրափակում են «ՌԵՍՈ»-ն և «ՍԻԼ Ինշուրանսը»՝ համապատասխանաբար 113.1 մլն դրամ և 211.3 մլն դրամ՝ առաջինը շահույթից անցնելով վնասի (տարեկան անկումը շուրջ 40 անգամ), իսկ երկորրդն ավելացնելով մինուսային ցուցանիշը 14 անգամ:
Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը 2017 թ. արդյունքներով, համաձայն ընկերությունների հաշվետվությունների (ըստ IFRS ստանդարտների), կազմել է 34.1 մլրդ դրամ ($70.4 մլն), իսկ ապահովագրական հատուցումները` 18.6 մլրդ դրամ (($38.4 մլն): Միայն ($38.4 եռամսյակում ապահովագրական պրեմիաները կազմել են 10.2 մլրդ դրամ, հատուցումները` 6.9 մլրդ դրամ: Արդյունքում ապահովագրության գծով ընդհանուր շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 13,8%՝ մինչև 15.5 մլրդ դրամ ($32 մլն)՝ եռամսյակային կտրվածքով արձանագրելով 5,3%՝ մինչև 3.2 մլրդ դրամ աճ: Ապահովագրության գծով ամենամեծ շահույթը 2017 թ. արձանագրել է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը`4.5 մլրդ դրամ (տարեկան անկումը`12,1%, եռամսյակային աճը 79,6%), որին հաջորդում են` «Ռոսգոսստրախ Արմենիան» ` 3.7 մլրդ դրամ (տարեկան անկումը` 18,8%, եռամսյակային` 36,5%), «Նաիրի Ինշուրանսը»` 3.2 մլրդ դրամ (տարեկան անկումը` 13,5%, եռամսյակային անկումը`11,1%). Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում են «ՌԵՍՈ», «Սիլ Ինշուրանս» և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունները, համապատասխանաբար` 1.6 մլրդ, 1.5 մլրդ և 1.1 մլրդ դրամ, ըստ որում՝ եռամսյակային կտրվածքով ապահովել են այս ցուցանիշի աճ «Սիլ Ինշուրանսը» և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ( 15-25%), սակայն տարեկան ծավալների աճ արձանագրել են միայն «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը (2,5%), իսկ ՌԵՍՈ ընկերությունը ցածր միտում է արձանագրել ինչպես եռամսյակային (35%), այնպես էլ՝ տարեկան կտրվածքով (13,1%):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 31.12.17 թ. կազմել է 484,10 դրամ/դոլար):