Արմինֆո. Հայաստանում բնակարանների միջին շուկայական գները 2017 թվականին նվազել են 2.8%, կազմելով 178.8 հազար դրամ ($ 370) մեկ քմ տարածքի համար, 2016-ի 0.2% աճի փոխարեն: Այս մասին են վկայում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
Աղբյուրի համաձայն, բազմաբնակարան շենքերում բնակարանների միջին գինը տարեկան կտրվածքով իջել է 3.8%, մինչև 173.7 հազար դրամ / 1 քառ: Մասնավորապես, Երևանում բնակարանի գինը կազմել է 265.3 հազար դրամ / 1 քմ (տարեկան անկումը`3,5%), իսկ մարզերում`82,2 հազ. դրամ / 1 ք.մ. (տարեկան անկումը`4.9%):
Միևնույն ժամանակ, մասնավոր տների գները միջին հաշվով նվազել են 1.8%, մինչև
183.8 հազար դրամ / 1 ք.մ.: Մայրաքաղաքում մասնավոր տների 1 ք.մ. գինը նվազել է 2,3%, մինչև 280,2 հազարի դրամ, իսկ մարզերում նույն անկումը կազմել է 2,5%, մինչև 87,5 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ 1 քմ տարածքի գները մայրաքաղաքում (բազմաբնակարաններ և մասնավոր տներ) տարեկան կտրվածքով նվազել են 2,9%, միջին հաշվով կազմելով`272,7 հազ.դրամ: Մարզերում 1 ք.մ. բնակելի անշարժ գույքի գները (բազմաբնակարաններ և մասնավոր տներ) նվազել են 2.6%, մինչև 84.8 հազար դրամ:
Պետկադաստրի տվյալներով, Երևանի բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար գրանցվել են Կենտրոն համայնքում`445.8 հազար դրամ / 1 քմ, տարեկան աճը`4.1%: Այնուհետև հաջորդում է Արաբկիրը, որտեղ բազմաբնակարան շենքերի գինը կազմել է 345.8 հազար դրամ / 1 քմ, տարեկան 3.2% անկումով: Այս համայնքներն ավանդաբար առաջատարներն են նաև մասնավոր տների գների առումով: Մասնավորապես, Կենտրոն -
476.3 հազար դրամ/1 քմ (տարեկան անկումը`0.02%) և Արաբկիր - 381.3 հազար դրամ/1 քմ (տարեկան 0.5% անկումով):
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները շարունակում են պահպանվել Նուբարաշենում, կազմելով 157.1 հազար դրամ / 1 ք.մ. (տարեկան 0.2% անկումով), իսկ մասնավոր տների գները`150.2 հազ. դրամ / 1 քմ (տարեկան անկումը`0.4%):
Մարզերում բնակարանների ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում`289.5 հազար դրամ / 1 քմ (տարեկան 1% անկումով): Այնուհետև հաջորդում են`Աբովյանը` 151.6 հազար դրամ / 1 քառ մետր (տարեկան 2.3% անկում) և Վաղարշապատը`132.2 հազ. դրամ / 1 ք.մ (տարեկան անկումը`14.3%): Իսկ մարզերի մասնավոր տների գներով նույնպես առաջատարն է Ծաղկաձորը`301.3 հազար դրամ (տարեկան 1.2% անկում), որին հաջորդում են`Աբովյանը - 156.1 հազ. դրամ (տարեկան 0,8% անկում) և Վաղարշապատը - 150,1 հազ. դրամ (տարեկան անկումը`2%):