Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տվրած հանձնարարականի հիման վրա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:
Փաստաթուղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների կողմից ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ:
Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ և մասնագետներ:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

