Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 12:35
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. 2018 թ. Հայաստանի մարզերում սպասում է բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք

Արմինֆո. 2018 թ. Հայաստանի մարզերում սպասում է բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք,

Կոտայքի մարզում խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

 

«Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2018-ին ձևավորել է մարզերի կառավարման վերջնական կառուցվածքը, ճարտարապետությունը, որում բառացիորեն ընդգրկվելու են բոլոր ոլորտներըե,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների զարգացման ծրագրերը: «Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները: Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումովե:

 

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ, մարզում իրականացվել են 60 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր, որոնցից 25,5 մլրդը՝ արդյունաբերության, 5-ը՝ գյուղատնտեսության, 10,9-ը՝ զբոսաշրջության, 0,5-ը՝ էներգետիկայի, 6,2-ը՝ առևտրի և սպասարկման, 9,9-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների: Ընդհանուր առմամբ, մարզում ստեղծվել է շուրջ 2000 նոր աշխատատեղ: 2018-ին ակնկալվում է իրականացնել 66 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլոտներում, որոնց արդյունքում կստեղծվի 2100 նոր աշտատատեղ:

 

Կարեն Կարապետյանն անդրադառնալով բիզնեսի խթանմանը՝ նշել է, որ պետք է դիտարկել նաև պետական և համայնքային չգործող գույքերը մասնավորին նույնիսկ անվճար տրամադրելու հարցը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ջերմոցների թիվն ավելացել է 20 հեկտարով. առկա ջերմոցների թիվը հասել է 81 հեկտարի: Նախատեսվում է՝ 2018-ի ընթացքում ջերմոցների թիվը հասցնել 115,4 հեկտարի: 2017-ին ինտենսիվ այգիների թիվն ավելացել է 200 հեկտարով՝ հասնելով 912 հեկտարի: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ինտենսիվ այգիների թիվը կհասնի 1137 հեկտարի: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսում են առաջիկա տարիների ընթացքում ինտենսիվ այգիների թիվը տարեկան ավելացնել 200-250 հեկտարով: Համապատասխան աշխատանքների արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվն ավելացել է 5 հազար հեկտարով. 2018-ին նախատեսվում է այն ավելացնել ևս 12 հազարով, ինչի արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվը կհասնի 116 հազար հեկտարի: Այս կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն գնում է ոռոգելի հողատարածքներն ավելացնելու խնդրի կարգավորման ուղղությամբ և անհրաժեշտ համարել մասնավոր ջրամբարաշինության խթանմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ մարզում 2017-ին նախատեսվում է տոհմային տնտեսությունների թիվը, որոնք ներկայումս երկուսն են, ավելացնել 1-ով, անասնագլխաքանակը 1810-ից դարձնել 2070-ի:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս տարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու անասնապահությանը՝ իրականացնելով սուբսիդավորման ծրագրեր, քանի որ «շուկայի խնդիր մեր երկիրը չունի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ունեցած առևտրային հատուկ ռեժիմներըե: Այս առումով, վարչապետը հորդորել է գյուղոլորտի մարզային պատասխանատուներին ավելացնել տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրերը և բարձրացնել 2018թ.-ի համար սահմանած նշաձողը:

Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 5,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և ստեղծվել 400 նոր աշխատատեղ: Ընթացիկ տարում ոլորտում ակնկալվում է նույնքան ներդրումային ծրագրերի իրականացում և 450 նոր աշխատատեղի ստեղծում: Զեկուցվել են նաև սպանդանոցների ստեղծման, գյուղտեխնիկայի, տոհմային տնտեսությունների հիմնմանն ուղղված աշխատանքները:

 

Ադյունաբերության բնագավառում 2017-ի ընթացքում արձանագրվել է 162 մլրդ դրամի արտադրանք՝ 2016-ի 136 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարվա ընթացքում Կոտայքում իրականացվել են նաև 43 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ. 2016-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 350 տոկոսով: Վարչապետը կարևորել է շինարարության ոլորտի զարգացումը և հանձնարարել կոնկրետ քայլեր ձեռնարկել շինթույլտվությունների տրամադրումը պարզեցնելու ուղղությամբ:

 

Մարզում գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը, գործում է 80 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր: 2016-ի ընթացքում մարզ է այցելել 420 հազար զբոսաշրջիկ, իսկ 2017-ին այդ թիվն ավելացել է 70 հազարով և հասելով 490 հազարի:

 

Անդրադառնալով համայնքային ցուցանիշներին՝ մարզպետ Գուլոյանը տեղեկացրել է, որ համայնքների սեփական եկամուտները 2017-ի ընթացքում միջինը ավելացել են 30 տոկոսով: Մեկ շնչի հաշվով 2017-ին սեփական եկամուտները կազմել են 12,5 հազար դրամ՝ 2016-ի 9,5 հազարի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով կհասնեն 14,7 հազար դրամի: Համայնքներում սեփական եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների մեջ 2017-ին կազմել է 42,3 տոկոս՝ 2016-ի 35,5-ի դիմաց: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասցնել 46,7 տոկոսի:

«Մաքուր Հայաստանե ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում փակվել է 165 աղբանոց և աղբակույտ: Նախատեսվում է ընթացիկ տարում փակել ևս 9 աղբանոց: Մարզպետի խոսքով, ևս 10 աղբանոց նախատեսվում է փակել Հրազդանում աղբի վերամշակման գործարանի կառուցման արդյունքում: Զեկուցվել է, որ ֆիզիկական անձանցից նախորդ տաչրվա ընթացքում 2016-ի համեմատ հավաքագրվել է 57 մլն դրամով ավելի աղբահանության վճարներ՝ այդ թիվը հասցնելով 297,1 մլն դրամի: 2018-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարներն ավելացնել շուրջ 100 մլն դրամով: Աճել են նաև իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները: Ակնլկալվում է հավաքագրված 110 մլն դրամի դիմաց ընթացիկ տարում այդ թիվը հասցնել շուրջ 160 մլն դրամի: Կարապետ Գուլոյանի խոսքով, նախատեսվում է, որ 2018-ին մարզում աղբահանության ընդհանուր ծախսը կկազմի 579 մլն դրամի, իսկ հավաքագրված գումարները կհասնեն 558 մլն-ի:

 

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության վճարների հավաքագրման տեմպերից և նկատել, որ այս պարագայում Կոտայքի մարզը հասնում է ինքնածախսածածկման: «Աղբահանության համար տրամադրվող պետական սուբսիդիաները հետ չենք վերցնելու՝ քննարկեք, թե այդ միջոցներն ինչ ուղղությունների եք ծառայեցնելուե,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետբյուջեից 2017-ին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը և ներկա պահին իրականացվում են համապատասխան շինաշխատանքներ: Նշվել է, որ տնտեսվել է 168 մլն դրամ և վերադարձվել պետբյուջե:

 

Կրթության ոլորտում նախորդ տարվա ընթացքում օպտիմալացվել է մեկ դպրոց. նախատեսվում է ընթացիկ տարում օպտիմալացնել ևս մեկը: Զեկուցվել է, որ մարզում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը կազմում է 11,8 տոկոս, իսկ աշակերտների թիվը 2017-ին ավելացել է 600-ով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ նշվել է, որ Կոտայքում գործող 90 դպրոցներից 21-ում ներկայումս պարտադիր դասավանդվում է երեք օտար լեզու, պարբերական կազմակերպվում են նաևտեսադասեր, այդ թվում արտերկրի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:

 

Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների կշիռը ընդհանուր մատուցված ծառայությունների մեջ 2017-ին կազմել է 40 տոկոս՝ 2016-ի 31-ի դիմաց: Ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 49,2 տոկոսի: Մատուցված վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը հասել է 376,1 մլն դրամի՝ 2016-ի 331 մլն-ի դիմաց: 2018-ին նախատեսվում է էապես ավելացնել այդ ցուցանիշը՝ հասցնելով շուրջ 450 մլն դրամի:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2018 թվականին շատ բան ունենք անելու, համայնքապետերից, մեր մյուս գործընկերներից ակնկալում եմ շատ արդյունավետ աշխատանք: Պետք է մեր բոլոր խնդիրները, դրանց լուծումները հաշվառենք, կարողությունները հասկանանք, մեր ռեսուրսները հավաքենք և աստիճանաբար շարժվենք առաջ: Ով բեռ է վերցնում՝ մենք միշտ լինելու ենք նրա կողքին, որպեսզի միմյանց օգնելով գնանք առաջ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15
Այսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBankԱյսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBank
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցինՄի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
Հայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբՀայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամ
Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովըԵրևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը
ՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվիՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի
7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները
Հայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճիՀայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճի
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %
Հայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճիՀայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճի
Փոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվելՓոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվել
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել ԱխթալայումՀայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում
Անհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետԱնհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետ
Invia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրիInvia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրի
Հայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքումՀայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքում
ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներիցՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներից
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" եղել է և կմնա քաղաքականությունից դուրս
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" կարևոր, բայց ոչ միակ օղակն է հոսանքազրկումների շղթայում. տնօրենների խորհրդի նախագահ
Հայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համարՀայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համար
Հայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումիցՀայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումից
ՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիրՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիր
Նոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետՆոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետ
Հայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլարՀայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլար
Հայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծիցՀայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծից
Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճը
Էկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգովԷկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգով
Ֆինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներովՖինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներով
Ֆինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբՖինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբ
Ռուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառներըՌուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառները
ՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածումՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածում
Մասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերինՄասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերին
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթությանԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթության
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացմանՏիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացման
Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
ՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականինՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականին
Հայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջՀայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջ
Իրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանըԻրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանը
Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը "ստվերել է" տնտեսական անկումը
Առողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համարԱռողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համար
ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Կրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համարԿրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը 
Երևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովըԵրևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը
Կանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ըԿանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ը
Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանըՀայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
Անհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսովԱնհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսով
«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համարՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համար
Հայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետՀայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետ
S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում՝ 2024թ. կանխատեսելով ՀՆԱ-ի 6,2% աճ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնին
Մի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունըՄի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը
Ինչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետԻնչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետ
Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածումJunius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում
Ապահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթըԱպահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթը
Հոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսըՀոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է բիզնեսն ստուգել առանց ծանուցմանՎարչապետի աշխատակազմն առաջարկում է բիզնեսն ստուգել առանց ծանուցման
Հայաստանում հայտնվել է ԵԱՏՄ երկրորդ տնտեսական օպերատորը. ՊԵԿՀայաստանում հայտնվել է ԵԱՏՄ երկրորդ տնտեսական օպերատորը. ՊԵԿ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.09.2024
RUB4.320.03
USD387.09-0.21
EUR429.940.08
GBP509.68-0.20
CAD286.880.20
JPY27.100.11
CNY54.660.08
CHF459.561.87