Արմինֆո. «Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ Հայաստանում կենսաթոշակների աճն անխուսափելի է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, պետական բյուջեի ձևավորման ընթացքում կառավարությունը քննարկում է բյուջեի սոցիալական հոդվածների ավելացման հնարավորությունը, բայց գնում է դրան միայն այն դեպքում, եթե վստահ լինի երկրի կայուն տնտեսական աճի ներուժի վրա:
Կային ժամանակներ, հիշել է Արամյանը, երբ ֆինանսական իշխանությունները բարձրացնում էին թոշակներն ու նպաստները: Այնուամենայնիվ, երբ դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց, կառավարությունը կանգնեց վճարման միջոցներ փնտրելու անհրաժեշտության առջև: «Եթե տնտեսական աճը երկրում պայմանավորված չէ արտադրության աճի տեմպերով, ապա պետք չէ խոսել տնտեսական աճի և զարգացման կայունության մասին», - ասել է նա: Նա նշել է, որ դրան կարելի է հասնել նաև կապիտալ ծախսերի ավելացման միջոցով, որի ուղղությամբ էլ շարժվում է Հայաստանի տնտեսությունը: Ըստ Վարդան Արամյանի, եթե տնտեսությունը չի ստեղծում եկամուտներ և չի արձանագրվում հարկերի հավաքագրման ցանկալի մակարդակ, Հայաստանը չի կարող երկար ժամանակ թոշակներն ու նպաստները բարձրացնել:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուդազյանը, այս փուլում կենսաթոշակների բարձրացումը ռիսկային է: «Արկածախնդրություն կլիներ բարձրացվեն կենսաթոշակները, չունենալով տնտեսական զարգացման ամուր հիմքեր և ֆինանսավորման հավաստի աղբյուրները», - ասել է փոխնախարարը, նշելով, որ չէր ցանկանա վերադառնալ այն տարիների փորձին, երբ ցուցանիշները թղթի վրա բարձրանում էին, իսկ կառավարությունը համապատասխան վճարների կատարման համար չուներ ռեսուրսներ: «Ներկայումս մենք աշխատում ենք խուսափել այդ իրավիճակի կրկնությունից», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ 2018 թ. Հայաստանի պետական բյուջեով աշխատավարձերի և կենսաթոշակների աճ չի նախատեսվում: Իշխանությունները նշում են, որ առաջիկա երկու տարիներին կենսաթոշակների բարձրացում չարժե ակնկալել: Փոխարենը նախատեսվում է ավելացնել կապիտալ ծախսերը, նախորդ տարվա 98,6 մլրդ դրամի փոխարեն`175 մլրդ դրամ: