Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 18:47
Նաիրա Բադալյան

Մեկնարկել են Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները

Մեկնարկել են Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:

Կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել Իրաքի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշռի ավելացումը, որը կազմել է 2.7%: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ այն բավականին մեծ ցուցանիշ է, և նախատեսվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ առաջնորդվել այս հանգամանքով: «Իրաքի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից է, որի դեպքում ներմուծում-արտահանում հաշվեկշռի տեսանկյունից արտահանման ծավալները գերազանցում են ներմուծումներին, այսինքն՝ Իրաքի Հանրապետության համար մենք առավելապես արտահանող երկիր ենք»,- ասել է Անանյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ միայն արտահանման ծավալները չեն, որ նպաստում են կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի ստորագրումը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարաի տեղակալի, երկու երկրներին էլ գործարար կապերի առումով ավելի հավասարակշռված հարկային դաշտ է խոստանում: Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ փետրվարի 19-22-ը նախատեսված  բանակցությունները հանդիսանում են նախաստորագրման փուլ, և նրանց ավարտից հետո տեղի կունենա համաձայնագրի միջպետական ստորագրումը:

Նշենք, որ այսօր Հայաստանը համանման պայմանագրեր ունի 47 երկրների հետ, վերջինը կնքվել է վերջերս` Իսրայելի հետ: Այդ համաձայնագրերի նպատակը կրկնակի հարկման բացառումն է երկու պետությունների միջև արտաքին առևտրում, կողմերի տնտեսավարող սուբյեկտների հարաբերություններում հարկային խտրականություն թույլ չտալը, գույքի և եկամուտների կրկնակի հարկման բացառումը, ինչպես նաև բիզնեսի համար կանխատեսելի և կայուն հարկային միջավայրի ստեղծումը: ՀՀ կառավարության 2017-2022 թվականների նոր ծրագիրը, տնտեսական ներուժի և մակրոտնտեսական կայունության աստիճանաբար ավելացման, միջպետական ​​առևտրի և միջսահմանային գործարքների խթանման շրջանակներում, 2019-2022 թվականներին նախատեսում է պայմանագրերի կնքում առնվազն 5 երկրների հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
31.03.2020
RUB6.460.16
USD504.473.67
EUR553.45-0.89
GBP622.362.17
CAD354.46-0.67
JPY46.510.07
CNY71.200.11
CHF523.04-0.97



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000