Արմինֆո. Մադագասկարը հիացած է Հայաստանի տնտեսական նվաճումներից: Այս մասին փետրվարի 23-ին, Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:
«Երեկ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես արտահայտեցի իմ հիացմունքն այն ձեռքբերումների առումով, որոնք արձանագրել է Հայաստանի տնտեսությունը 1996 թվականի Ճգնաժամից հետո: Գտնում եմ, որ Հայաստանի տնտեսական հնարավորությունները համահունչ են գործարար ֆորումի թեմային, որն այս տարվա հոկտեմբերին Երևանը նախատեսում է անցկացնել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում», - ասել է նախարարը:
Ռաբարի-Նձական նաև ավելացրեց, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայի անդամ, ինչը նոր հնարավորություններ է բացում Մադագասկարի համար:
Միևնույն ժամանակ նա գտնում է, որ Հայաստանը և Մադագասկարը կարող են ակտիվորեն համագործակցել նաև զբոսաշրջության ոլորտում: Նրա խոսքերով, Մադագասկարն ունի 5000 կմ ծովափ, հարուստ բուսական և կենդանական աշխարհ, և հայկական կողմը կարող են նպաստել իր քաղաքացիների համար Մադագասկարի ճանաչմանը: Նրա խոսքերով, Հայաստանը և Մադագասկարը համատեղ ծրագրեր իրականացնելու լուրջ ներուժ ունեն:
Ռաբարի-Նձական տեղեկացրել է նաև, որ այս տարվա մայիսին Մադագասկարի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինան պետական այցով կայցելի Հայաստան, և արդեն մշակվում են այցի մանրամասները:
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի և Մադագասկարի միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ տվյալները հիասթափեցնող են: «Դա այն պատճառներից մեկն է, որ մենք որոշել ենք ակտիվ ջանքեր գործադրել մեր երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով, որոնք հաստատվել են դեռ խորհրդային ժամանակներից, երբ մենք ակտիվ շփվում էինք, ուստի, համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը չի կարող բավարարել մեզ: Մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք մեր համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար» - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Խոսելով Երևանում Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի մասին, Նալբանդյանը տեղեկացրել է, որ միջոցառումը կանցկացվի «Ապրել միասին» կարգախոսի ներքո: Ըստ նրա, Հայաստանում գիտեն, թե ինչ է դա նշանակում, թե դա ինչ է նշանակում ապրել միասին, քանի որ, ըստ պատմական հանգամանքների զուգադիպությամբ հայերն այժմ ապրում է ավելի քան 100 երկրներում, արարում են ու զարգանում: Նա նաև հույս է հայտնել, որ ՖՄԿ գագաթնաժողովում կստորագրի կարևոր փաստաթուղթ`Երևանյան պակտը, և կազմակերպության անդամ-երկրների կողմից դրա հաստատման դեպքում այն կդառնա կազմակերպության հիմնարար փաստաթղթերից մեկը: «Նախատեսվում է անցկացնել նաև գործարար համաժողով, որը նոր լիցք կհաղորդի առևտրատնտեսական հարաբերություններին ՖՄԿ շրջանակներում և կստեղծի ցանց կստեղծի Ֆրանկոֆոնիայի երկրներում գործարարների համար», - եզրափակել է Նալբանդյանը: