Արմինֆո. Հայաստանում շենքերի 70 տոկոսը չի համապատասխանում սեյսմիկ նորմերին: Այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Այս առումով նա ընդգծել է, որ այդ շենքերի ամրացումը կամ վերակառուցումը պետության համար մեծ ֆինանսական բեռ կարող է դառնալ:
Նրա խոսքերով, 2017 թ. կառավարությունն ընդունեց սեյսմիկ անվտանգության միասնական ռազմավարություն, որի համաձայն էլ կկատարվեն համապատասխան աշխատանքներ: «Դա երկար և բարդ գործընթաց է, որի ընթացքում պարբերաբար պետք է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իրականացվեն շենքերի սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ», - եզրափակել է նա:
Մինչդեռ, ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, վկայակոչելով ՀՀ Sputnik-ին, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը գտնում է, որ բնակելի շենքերի մեծ մասը Երևանում անկայուն է հզոր երկրաշարժերի նկատմամբ: Սակայն, ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը, բոլոր շենքերը յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է սեյսմակայունության առումով սերտիֆիկացվեն: Մեկ շենքի սերթիֆիկացման արժեքը կազմում է մոտ 300 հազար դրամ, իսկ ավելի խորացված ուսումնասիրությունը` շուրջ մեկ միլիոն դրամ: Միայն Երևանում նման շենքերի թիվը հասնում է մոտ 4800-ի: Ցավոք, այդ միջոցները բյուջեում չկան, ինչը, սակայն, չի վերացնում պրոբլեմը», - ասել է Խլղաթյանը: Հայաստանի համար ամենաբարձր սեյսմակայունությունը 9 բալ է: Բացի այդ, ինչպես նշել է Խլղաթյանը, նշված 4800 մայրաքաղաքային շենքերից 300-ն ունեն III կամ IV աստիճանի վթարայնություն: Վտանգ է ներկայացնում նաև շենքերի խիտ կառուցախատումը Երևանի կենտրոնում:
![]() | 4.34 | -0.02 |
![]() | 396.39 | -0.12 |
![]() | 415.73 | 0.78 |
![]() | 499.53 | 0.88 |
![]() | 279.32 | -0.23 |
![]() | 26.15 | 0.16 |
![]() | 54.58 | 0.01 |
![]() | 440.09 | 0.45 |