Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում 2018-ի հունվարին ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 10.5%, նախորդ տարվա անկումը`2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2018-ի հունվարին ֆերոմոլիբդենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41,4%, կազմելով 345 տոննա, նախորդ տարվա 23.7% աճի համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 0,9%, կազմելով 957 տոննա, տարեկան աճը`4,9%: Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 13,9%, կազմելով 1,239 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 11%, մինչև 28,2 հազար տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունն ավելացել է 2.1 անգամ, մինչև 773 տոննա:
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2018-ի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,8%, մինչև 3151 տոննա: Հայաստանում արտադրվող բոլոր մետաղներն արտահանվում են հիմնականում Եվրոպա և ԱՄՆ:
Նշենք, որ այս տարվա հունվարի վիճակագրական տվյալներում բացակայում են ալյումինե գլանվածքի և մոլիբդենի բրիկետների արտադրության վիճակագրությունը, բայց հայտնվել են պողպատե խողովակների վերաբերյալ տվյալներ:
Հիշեցնենք, որ 2017 թ. Հայաստանի մետաղագործական արդյունաբերության ծավալն ավելացել է 11,3%: Մասնավորապես, ֆերոմոլիբդենի արտադրությունն աճել է 1,1%,
մոլիբդենի խտանյութինը`2.8%, պղնձի խտանյութի արտադրությունը`10.3% -ով, ալյումինե փայլաթիթեղինը`14.4%, ալյումինե գլանվածքինը, մինչև 543 տոննա, պողպատե խողովակներինը`36.2%, ցինկի խտանյութի արտադրությունը`22,2%: Միևնույն ժամանակ, 2017 թվականին նվազել է կոնվերտորային պղնձի արտադրությունը`6.7%: