
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2018 հունվարին կազմել է 2 414 389 ֆիզիկական և 82 100 իրավաբանական անձ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2 496 489 հաճախորդ Հայաստանի բանկերում ունեցել 4 613 213 հաշիվ, որից 4 442 975–ը կազմել են ֆիզիկական անձանց և 170 256-ը իրավաբանական անձանց հաշիվները:
Աղբյուրի համաձայն, 2017 թ. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան համալրվել է ընդամենը 0,1%-ով կամ 2 931 հաճախորդով, իսկ միայն IV եռամսյակում՝ 2,2%-ով: Ըստ որում, բանկային հաշիվների քանակը հաշվետու տարում ավելացել է 1,3%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 2,9%-ով:
RUB | 4.90 | 0.00 |
USD | 381.20 | -0.04 |
EUR | 444.44 | 2.01 |
GBP | 506.23 | 3.26 |
CAD | 273.34 | 1.16 |
JPY | 24.52 | 0.09 |
CNY | 53.96 | 0.03 |
CHF | 476.02 | 2.43 |

