Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 15:09
Ալինա Հովհաննիսյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել Են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել Են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Արմինֆո. 2018թ.-ի մարտի 14-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ինչպես տեղեկացնում է Բորսայի մամուլի ծառայությունը, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.2% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMACBAB22ER8) բորսայում կշրջանառվեն ACBAB2 բորսայական հապավմամբ:

Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բերսայում 2018 թվականի մարտի 14-ի դրությամբ, վերը նշված թողարկման հետ միասին, շրջանառվում են 14 թողարկողների 54 թողարկումներ, որի 42-ի թողարկողները 10 բանկերն են`Արարատբանկ և Ամերիաբանկ (8 թողարկում), Արմսվիսբանկ (6) Անելիք Բանկ (5) Հայբիզնեսբանկ (4) Կոնվերս Բանկ և Յունիբանկ (3), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ և Հայէկոնոմբանկ (2) և BSTDB (1): Մասնավորապես, բորսայում շրջանառվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մեկ դոլարային և մեկ դրամային տրանշները, համապատասխանաբար`5 միլիոն դոլար և 1 մլրդ դրամ ծավալներով: Ընդ որում, դոլարով պարտատոմսերը թողարկվել են 2017 թվականի օգոստոսի 18-ին և ցուցակվել`2017-ի հոկտեմբերի 24-ին:

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44% և «ACBA Federation» CJSC` 71%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.07.2020
RUB6.72-0.02
USD485.120.77
EUR546.92-0.15
GBP605.43-0.06
CAD357.42-0.06
JPY45.040.00
CNY69.000.46
CHF513.74-0.60



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000