Արմինֆո. «Ցավալի է նայել, թե ինչ այսօր տեղի է ունենում հայկական ատոմակայանում», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայաստանյան էներգետիկայի վետերան, Հայաստանի միջուկային էներգիայի վետերանների միության պատասխանատու քարտուղար Մարտուն Գևորգյանը:
Նրա խոսքերով, կայանը ներկայումս իրականացնում է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլը, «Ռոսատոմ» ռուսական կորպորացիայի հետ համատեղ: Սակայն, միևնույն ժամանակ, հայկական կողմն այս նախագծում հանդես է գալիս որպես արտաքին դիտորդ, թեև հանդիսանում է ծրագրի պատվիրատուն: «1990-ականների սկզբին, մենք նաև ներգրավեցինք ռուսական վարկ, կայանի վերագործարկման համար, բայց այն ժամանակ մենք ընքներս տնօրինեցինք տրամադրված վարկային ռեսուրսները: Իհարկե, քանի որ ատոմակայանը կառուցվել է Խորհրդային տեխնոլոգիայով, սարքավորումները հիմնականում արտադրվում էին Ռուսաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, մենք սարքավորումներ ենք գնել նաև այլ մատակարարներից, օրինակ, Siemens-ից և այլ արտադրողներից», - ասել է փորձագետը, հավելելով, որ այժմ ամեն ինչ որոշվում է միակողմանիորեն, մեկ վայրում: «Մի կողմը բերում է, տեղադրում և հանձնում, և հայկական կողմը հաճախ ստիպված է համակերպվել այն բանին, որը մատակարարվում է, որ էժան է, և որ միշտ ճէ, որ որակյալ է: Պատվիրատում փորձում է դա կանխել, բայց եթե թիմը եկել է, դա նշանակում է, որ մենք պետք է դա անենք: Իհարկե, հայկական կողմը փորձում է համոզել գործընկերներին չվազել էժանության ետևից, ինչը երբեմն ստացվում է: Մենք, վետերաններս, պարզապես ցավ ենք զգում կայարանի համար», - ասել է Մարտուն Գևորգյանը:
Մյուս կողմից, միջուկային էներգիայի վետերանը նշել է, որ ներկա պահին նախագծի գործընկերների միջև տեղի է ունենում իսկական պայքար, նախագծին նավելի մեծ թվով հայ աշխատողների ներգրավելու համար, քանի որ նույն աշխատանքին մեծ թվով ռուս փորձագետների հրավիրելը կհանգեցնի արժեքի էական աճին: «Այո ռուսաստանցիների համար էլ այժմ շատ ավելի դժվար է, նրանք պարտավորություն են վերցրել կառուցել և վերանորոգել մեծ թվով կայաններ, իսկ այդ խնդիրների լուծման համար պահանջվում է բավարար թվով մասնագետներ: Նույն Բուշերն Իրանում, չորս միջուկային բլոկները Թուրքիայում, ԱԷԿ-ի արդիականացումը Հունգարիայում, նոր բլոկների շինարարությունը Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Բանգլադեշում, ինչը պահանջում է զգալի մարդկային ռեսուրսներ, որոնք բավարար չեն: Հետևաբար, պարզ չէ, թե, ինչու չեն օգտագործում մեր հայ մասնագետներին, ովքեր իրենց որակով չեն զիջում ռուսաստանցիներին: Այո, նրանցից շատերն այժմ աշխատում են արտերկրի տարբեր ատոմակայաններում, բայց նրանք սիրով կվերադառնային տուն և ստանձնեին այդ աշխատանքները: Սակայն, ցավոք, շեշտադրումն ուղղված է հրավիրված փորձագետների վրա, ինչը բարձրացնում է աշխատանքների գները: Իսկ Հայաստանը շահագրգռված է իր մասնագետների վերադարձի մեջ», - ասել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, նա նաև կոչ է անում օպտիմալացնել կայանի կառավարման համակարգը: «Կայանում գնման հարցերով զբաղվում է մոտ 40 հոգի: 90-ականներին մատակարարման բաժինը հինգ անգամ ավելի փոքր էր, և մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերագործարկել ատոմակայանը: Ես չեմ հասկանում այս հումորը», - ասում է Գևորգյանը: Ավելին, այդ նույն գնման բաժինն ապահովում է այն, ինչն իջեցվում է վերևից և միշտ չէ, որ այն, ինչն անհրաժեշտ է: Արտադրամասների ղեկավարները հաճախ ստիպված են լինում ինքնուրույն դուրս գալ այս իրավիճակից: Ես չեմ ուզում դիմել այդ բոլոր տեխնիկական խնդիրներին, բայց մեր վետերան սերնդի հոգին ցավում է կայանի վիճակի համար: Ավելին, ներկայումս զգալիորեն մեծ թվով վետերաններ, ովքեր դեռ կարողանում են ինչ-որ բան սովորեցնել երիտասարդներին, կրճատվում են: Առանց նրանց տղաների համար շատ դժվար է լինելու: Լավ թե վատ, բայց վետերանները դեռևս իրենց փորձը ինչ-որ կերպ են հաղորդում են երիտասարդ սերնդին», - բացատրել է փորձագետը:
Զրույցի ընթացքում Գևորգյանն անդրադարձել է նաև նոր միջուկային բլոկի կառուցման խնդրին, որի լուծումները դեռևս չկան: «Մենք` վետերաններս և հատկապես այն երիտասարդները, ովքեր այժմ աշխատում են արտերկրում, հին բլոկի արդիականացումից հետո կարող ենք լծվել նոր բլոկի կառուցմանը: Բայց այդ գործին, համաձայն միջազգային պրակտիկայի, հատկացվում է 8 տարի, բայց կարելի է այդ ամենն արագացնել և բլոկը կառուցել շատ ավելի արագ, ապահովելով կայանի պահանջվող շահութաբերության մակարդակը: «Ապրիլին, մենք սպասում ենք Ատոմային էներգետիկայի վետերանների միջազգային միության պատվիրակությանը: Այցի կետերից մեկն էլ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումն է և նոր բլոկի կառուցման հարցի քննարկումը: Պատվիրակության անդամները կփորձեն հայկական կողմից համոզել նոր բլոկի կառուցման անհրաժեշտության մեջ: Ցավոք, ներկայումս հանրության մոտ ատոմային էներգիայի նկատմամբ վերաբերմունքը չի համընկնում խոստումներին, որով ժամանակին առաջնորդում էինք մենք», - ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է նոր շեշտը դնել միջուկային էներգիայի կադրերի վերապատրաստման վրա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ