Երկուշաբթի, 19 Մարտի 2018 10:45
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը Ռուսաստանի ներգնա զբոսաշրջության առաջատար 10-նյակում է

Հայաստանը Ռուսաստանի ներգնա զբոսաշրջության առաջատար 10-նյակում է

Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի ներգնա զբոսաշրջության առաջատար 10 երկրների թվում է: Այդ են վկայում «ՏուրՍտատ՚ վերլուծական գործակալության տվյալները:

 

Գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականին  Հայաստանից Ռուսաստան ուղևորությունների թիվը կազմել է 584 հազար: Հայաստանն անցյալ տարի 7-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորությունների թվով ` տեղ զբաղեցնելով Լեհաստանի և Գերմանիայի միջև:

 

Առաջին տասնյակում են Ուկրաինան (8,7 մլն ուղևորություն), Ղազախստանը (3,5 մլն), Չինաստանը (1,5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876 հազար), Լեհաստանը (714 հազար), Գերմանիան (580 հազար), Մոլդովան (519 հազար) և Աբխազիան (432 հազար):