Երկուշաբթի, 19 Մարտի 2018 17:02
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը. Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար

Կարեն Կարապետյանը. Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը լավ հարթակ է՝ մեր երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ ենք նախատեսում անել և ինչպես ենք տեսնում տնտեսության զարգացումը մոտակա տարիներին:  2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ. դա ամենամեծ թիվն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում: Մենք նախատեսել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էինք ձևավորում: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետևյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առևտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 18 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, և չափազանց կարևոր թիվ է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոսե: Վարչապետի խոսքով՝ մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման և ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2018 թ. հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները և նշել, որ 2016 թ. հունվարի համեմատ արձանագրվել են առաջանցիկ թվեր. «Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թեԲ տարածաշրջանից, թեԲ ԱՊՀ-ից, թեԲ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև եվրոպական երկրներից և այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս»:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ և այլ ուղղություններով: «Մենք ունենք չափազանց հետաքրքիր և հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատև ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, և այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաև ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձևավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», - ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև մի շարք այլ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները: Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանը հետաքրքիր են դարձնում պոտենցիալ ներդրողների համար և ներդրումային ծրագրեր իրականացնելու, գործարարությամբ զբաղվելու լայն հնարավորություններ են ընձեռում, և կառավարությունը տարբեր օղակների միջոցով ակտիվ աշխատում է բիզնեսմենների հետ՝ այդ հնարավորութունները ներկայացնելու ուղղությամբ:

«Ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, և որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել», - ընդգծել է վարչապետը:

Պատասխանելով ներկաների հարցերին, Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, կառավարման և այլ ոլորտներում ընթացիկ բարեփոխումներին, արձանագրված միջանկյալ արդյունքներին՝ նշելով, որ դրանք դրական են և լավ հիմք են՝ այդ ռեֆորմները շարունակելու համար: Կառավարության ղեկավարը նաև խոսել է ՀՀ մարզեր իր այցերի և մարզային խորհրդակցությունների մասին՝ դրանք որակելով արդյունավետ և կարևոր: «Ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հիմա արդեն մեծ բավականություն ենք ստանում նրանից, թե մեր մարզային թիմերն ինչպես են պատկերացնում իրենց առջև դրված խնդիրները: Ներկայացվող զեկույցները չափազանց խոստումնալից են և հեռանկարային: Մենք մարզերում թվայնացրել և գույքագրել ենք կառավարման առկա ողջ սուբյեկտը՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, սեփական եկամուտներ, աղբահանության գործընթաց, առողջապահության վճարովի ծառայություններ, կրթական համակարգ, և երբ այդ ողջ համակարգը թվայնացնում ենք, չեք պատկերացնում՝ ինչքան խնդիրներ կան, որոնք մակերեսին են և անմիջապես լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու: Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող և արդար երկիր: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար և նաև մասամբ վստահություն փոխանցել, որ այն գործը, որ դուք անում եք, մենք՝ բոլորս, չափազանց բարձր ենք գնահատում: Չափազանց կարևորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, և թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96